Սուրբ Նշան եկեղեցու արական դպրոց (Թիֆլիս)

արական դպրոց

Սուրբ Նշանի արական դպրոց, հայկական ուսումնական հաստատություն Թիֆլիսում, որը գործում էր Սուրբ Նշան եկեղեցուն կից[1]։

Սուրբ Նշան եկեղեցու արական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված էհունիսի 2, 1848
ՀիմնադրիրՆերսես Ե Աշտարակեցի
Անվանված էՍուրբ Նշան եկեղեցի
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԹբիլիսի

Ստեղծվել է 1848 թվականի հունիսի 2-ին Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի կոնդակ-հրամանի համաձայն Թիֆլիսի Սուրբ Նշան եկեղեցու ենթակայության ներքո[2]։ 1861 թվականի սկզբին այն Թիֆլիսի հայկական եկեղեցիներին կից գործող 6 դպրոցներից մեկն էր[3]։ Հայտնի է, որ 1873- և 1875 թվականներին դպրոցն ուներ ընդամենը 18 աշակերտ[2], քանի որ գտնվում էր նյութական անմխիթար պայմաններում։ 1875 թվականին ուսումնարանի հոգաբարձուներ էին տեր Ղևոնդ Խարազյանցը և Գ. Աքիմյանցը[4]։ 1876 թվականին դպրոցը գործում էր Հարություն վարժապետ Շահնազարյանի ղեկավարությամբ[1][5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Վավերագրեր հայ ճարտարապետության, 1. Թբիլիսիի Սբ. Նշան Սբ. Նիկողայոսի եկեղեցի, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 2012 թ. -36 էջ։ ISBN978-9939-843-05-6 (հայ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (ռուս.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2020-10-26 Wayback Machine
  2. 2,0 2,1 Խուդոյան Ս., Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Երևան, 1987, էջ 593։
  3. «Մեղու Հայաստանի», 1861, N 14, 1 ապրիլի, էջ 108։
  4. «Մեղու Հայաստանի», 1875, N 14, 12 ապրիլի, էջ 2։
  5. «Մեղու Հայաստանի», 1876, N 5, 7 փետրվարի, էջ 3։