Սուրբ Նիկողայոս տաճար (Կիսլովոդսկ)

Սուրբ Նիկողայոս տաճար (ռուս.՝ Свято-Никольский собор), մայր տաճար Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում, Կիսլովոդսկի գործակալության գլխավոր տաճարը[1]։ Գտնվում է Խաղաղության պողոտայում։

Սուրբ Նիկողայոս տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և ուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿիսլովոդսկ
Դավանանքուղղափառություն
ԹեմՊյատիգորսկի թեմ
Հիմնական ամսաթվերը1883
Հիմնադրված1883
Առաջին հիշատակում1803
Քարտեզ
Քարտեզ
 St. Nicholas Cathedral (Kislovodsk) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Նիկողայոս Հրաշագործին նվիրված առաջին եկեղեցին Կիսլովոդսկում հայտնվել է 1803 թվականին։ Դա ամրոցի տարածքում կառուցված փայտե եկեղեցի էր։ Քարե Սուրբ Նիկողայոս տաճարը կառուցվել է 1883-1888 թվականներին։ 1900 թվականին եկեղեցու կողքին կառուցվել է հինգհարկանի զանգակատուն։ Խորհրդային իշխանության օրոք շենքը պայթեցվել է 1936 թվականի սեպտեմբերի 1-ին[2]։

Սուրբ Նիկողայոսի ծուխը վերստեղծվել է միայն 1991 թվականին։ 1993 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել տաճարի հիմնարկեքը։ Շինարարությունը նախատեսվում էր ավարտել 1998 թվականին, սակայն կենտրոնական գմբեթը կառուցվել է միայն 1999 թվականի փետրվարին։ Տաճարի ճարտարապետական տեսքը հնարավորինս մոտ է 1936 թվականին ավերված շենքին։ Հնգագմբեթ տաճարի բարձրությունը 54 մետր է։ Սուրբ Նիկողայոս տաճարի օծումը տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 22-ին։ Այն իրականացրել են Մոսկվայի մետրոպոլիայի գործերի կառավարիչ, Կալուգայի և Բորովսկու մետրոպոլիտ Կլիմենտը` Ստավրոպոլի և Վլադիկավկազի արքեպիսկոպոս Ֆեոֆանի մասնակցությամբ[3]։

Իրադարձություններ

խմբագրել
  • 1992 թվականին Ստավրոպոլի և Բաքվի մետրոպոլիտ Գեդեոնի (Դոկուկին) օրհնությամբ բացվել է Հյուսիսային Կովկասում առաջին ուղղափառ Սուրբ Նիկողայոսի դասական գիմնազիան։ Նրա տնօրենն է Սուրբ Նիկողայոս տաճարի վանահայր խույրակիր ավագ քահանա Իոանն Վլադիմիրովիչ Զնամենսկին[4]։ Գիմնազիայի մուտքի մոտ տեղադրվել է սուրբ Սերգի Ռադոնեժցու քանդակը։
  • 2012 թվականին պատկերագրական արտելի նկարիչների ուժերով ավարտվել են տաճարի պատերի նկարազարդման աշխատանքները[5]

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Кисловодское благочиние
  2. Кисловодск. Свято-Никольский собор
  3. В Кисловодске освящен Свято-Никольский собор
  4. Administrator. «Исторические сведения». pravgimkisl.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  5. «Состоялось освящение фресок в соборе в Кисловодске». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.