Սուրբ Նիկոլաոյի տաճար (Ֆամագուստա)

մզկիթ

Ֆամագուստայի Սուրբ Նիկոլաոյի տաճար (թուրքերեն՝ Mağusa Lala Mustafa Paşa Camii, հուն․՝ Τέμενος Λαλά Μουσταφά Πασά), Կիպրոսի արևելյան ափին գտնվող Ֆամագուստա ծովային քաղաքի գլխավոր միջնադարյան տաճարը։

Սուրբ Նիկոլաոյի տաճար
հուն․՝ Τέμενος Λαλά Μουσταφά Πασά
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և մզկիթ
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ՏեղագրությունԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս, Ֆամագուստա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի և սուննի իսլամ
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի և Lala Kara Mustafa Pasha?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Lala Mustafa Pasha Mosque (Saint Nicholas Cathedral, Famagusta) Վիքիպահեստում

Ռեյմսի տաճարի հետ ունեցած նմանության պատճառով զբոսաշրջիկները տաճարը կոչում են «կիպրոսյան Ռեյմս»։

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 14-րդ դարում՝ Ֆրանսիայում գտնվող Ռեյմսի տաճարի օրինակով՝ գոթական ճարտարապետական ոճով։ Սուրբ Նիկոլաոյի տաճարը կառուցվել է այն ժամանակահատվածում, երբ Կիպրոսում կառավարում էին ֆրանսիական ծագում ունեցող Լուսինյան արքայատոհմի թագավորները։

Մասնավորապես՝ այն կառուցվել է 1328 թվականին։ Լուսինյաններն այն օգտագործել են, որպես մայր աթոռ։ 1571 թվականին թուրքերի կողմից Ֆամագուստայի գրավումից հետո այն վտասվել է օսմանյան թնդանոթի հարվածից։

Թուրքերը հիմնովին ոչնչացրել են տաճարի քրիստոնեական խորհրդանիշները և այն վերափոխելով դարձրել մզկիթ։ Դրանից հետո այն ժամանակ առ ժամանակ քանդվել է երկրաշարժերի հետևանքով։ Թուրքերի կողմից Կիպրոսի զավթումից հետո 1954 թվականին այն վերանվանվել է ի պատիվ Լալա Մուստաֆա փաշայի, ով առաջնորդել է մուսուլմանների բանակին՝ 1571 թվականի Ֆամագուստայի պաշարման ժամանակ[1]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել