Սուրբ Մարտինի տոնի գինին (նկար)
«Սուրբ Մարտինի տոնի գինին» (հոլ.՝ De Wijn van het Sint-Maartensfeest), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի ամենամեծ նկարներից մեկը։ Կտավը հեղինակը վրձնել է 1565 թվականին։ Նկարի չափերն են 148 × 270,5 սմ։ Այսօր «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա)։ 2010 թվականին այս թանգարանում հաստատվեց նկարի իսկությունը ու ապացուցվեց, որ այն պատկանում է Բրեյգելի վրձնին։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1560[1] |
բարձրություն | 148 սանտիմետր[1] |
լայնություն | 270,5 սանտիմետր[1] |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | տեմպերա և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան[1] |
հավաքածու | Պրադո թանգարան[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նկարագիր
խմբագրել«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը ստեղծվել է 1565 թվականին։ Նկարում հեղինակը պատկերել է Սուրբ Մարտինին նվիրված տոնակատարության տեսարանը գյուղական մթնոլորտում։ Սույն տոնախմբությունը նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 11-ին։ Սուրբ Մարտինի տոնին բնակիչները փորձում են այդ տարվա խաղողի բերքից ստացված առաջին գինին։
Պատմություն
խմբագրել«Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը համարվում է Պիտեր Բրեյգել Ավագի սակավաթիվ նկարներից մեկը, որը նկարվել է վուշե կտավի վրա ու պահպանվել է մինչև մեր օրերը։ Նկարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2000-ականներին[2]։
2010 թվականին Պրադո թանգարանի մասնագետները հաստատեցին նկարի իսկությունը. նրանք օգտվեցին ռենտգեն հոտազոտությունից, որի ժամանակ նկատվեց Բրեյգել Ավագի ստորագրությունը «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործության վրա[3]։
Գոյություն ունի փաստագրական նյութ, ըստ որի «Սուրբ Մարտինի տոնի գինին» ստեղծագործությունը պահպանվել է Մեդինասելի 9-րդ հերցոգ Լուիս Ֆրանսիսկո դե լա Սերդայի և Արագոնի հավաքածուում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-wine-of-saint-martins-day/e6d44e39-77fb-4deb-a5ed-0a99fbe76847
- ↑ Vogel, Carol (2010 թ․ սեպտեմբերի 24). «In Rare Find, Prado Says Painting Is by Bruegel the Elder». New York Times. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ García, Angeles (2010 թ․ սեպտեմբերի 23). «Cultura inicia la adquisición por siete millones de una de las obras más importantes de Bruegel 'El Viejo'». El País (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «The Wine of Saint Martin's Day» (անգլերեն). Prado. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Wine of Saint Martin’s Day. Pieter Bruegel the Elder(չաշխատող հղում), Museo Nacional del Prado (անգլերեն)(Իսպաներեն)
- BBC news story
- Close-up view, New York Times
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարտինի տոնի գինին (նկար)» հոդվածին։ |