Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Սաութհեմփթոն)

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքի ամենամեծ եկեղեցին է։ 7-րդ դարի Սաքսերի առաջին բնակավայրի հետ է կապված եկեղեցու ստեղծումը։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՍաութհեմփթոն[1]
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի[2]
ԹեմAnglican Diocese of Winchester?
Հիմնական ամսաթվերը1884
Ժառանգության կարգավիճակGrade II listed building?[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետGeorge Edmund Street?
Ճարտարապետական ոճանգլիական գոթիկա
Հիմնադրված1884
Քարտեզ
Քարտեզ
 St Mary's Church, Southampton Վիքիպահեստում
southamptonchurches.com

Գտնվելու վայր խմբագրել

Եկեղեցին գտնվում է Սուրբ Մարիամ փողոցի հարավային հատվածում, արևելյան կողմից Մատուռի ճանապարհի անկյունում, իսկ հյուսիսից և արևելքից շրջապատված է Սաութհեմփթոնի քաղաքային քոլեջի կառույցներով, կանաչ օազիսով և մեծ ծառերով[3]։

Պատմություն խմբագրել

Ներկայիս եկեղեցին վեցերորդն է, և գտնվում է Սաքսերի Համվիք բնակավայրում(անգլ.՝ Hamwic (Hamtun))[4]:

Առաջին եկեղեցի խմբագրել

Առաջին եկեղեցին Համվիքում, ենթադրվում է, որ կառուցվել է մ.թ. 634 թվականին, երբ Սուրբ Բիրինյուսը՝ Վինչեսթրի եպիսկոպոսը, եկել էր նավահանգիստ՝ իր առաքելությունը կատարելու՝ Անգլիան վերափոխելու և իր նախկին քրիստոնեական հավատքին ետ բերելու համար[3]։ Մոտավորապես այս ժամանակ կառուցվեց առաջին, փոքր Սուրբ Մարիամ եկեղեցին՝ ներկայիս վայրում։

994 թվականին Վիկինգների ներխուժման ժամանակ, Նորվեգիայի թագավոր Օլաֆ I -ը Նորվեգիա մեկնելուց առաջ եղել է եկեղեցում և երկրպագել այնտեղ։

Դատաստանագրքում նշվում է, որ եկեղեցին համարվում է Սաութհեմփթոնի մայր եկեղեցին։ Սաքսոնների քաղաքը գերմանական տարբեր ցեղեր բազմիցս անգամ նվաճել և զավթել են, սական Սուրբ Մարիամ եկեղեցին կանգուն է մնացել, որտեղ և կատարվել են տարբեր ծիսական արարողություններ։ 1281 թվականի մի փաստաթղթում նշվում է, որ Սուրբ Մարիամ եկեղեցին ստացել է Սաութհեմփթոնի գլխավոր եկեղեցի կարգավիճակ[5]։

Երկրորդ եկեղեցի խմբագրել

12-րդ դարում եկեղեցին վերակառուցվել է Անգլիայի թագուհի Մաթիլդայի (Հենրի I թագավորի կինը) հանձնարարականով ՝ իր աղքատ և անբավարար վիճակի համար։ Այն ծառայեց չորս հարյուր տարի և եղավ հավատացյալների պաշտամունքի գլխավոր վայրը, չնայած լինելով քաղաքից դուրս։

Երրորդ եկեղեցի խմբագրել

1551 թվականի հոկտեմբերին եկեղեցին, մատուռը, հարակից հողերը մի առևտրականի վարձակալության ենթակայության տակ էին։ Վարձակալության պայմաններից մեկը, որը հետագայում անցավ Լամբերտ ընտանիքին, տարեկան իրենց եկամուտից տասնութ ֆունտ ստերլինգ հատկացնելն էր Սուրբ Մարիամ եկեղեցու ծխական քահանային[6]։ Ժամանակ առ ժամանակ Լամբերտի ընտանիքը վճարում էր եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար։ Սակայն քաղաքացիական պատերազմից հետո, եկեղեցին սեկվեստացվեց և հանձնվեց Միաբանությանը։

Չորրորդ եկեղեցի խմբագրել

1711 թվականին Արչդեկոն Բրայդոուքը առաջարկում է ավելացնել եկեղեցու կենտրոնական մաս ՝ £920 արժողությամբ, բայց, վերջ ի վերջո 1723 թվականին վերանորոգվում է մատուռը ՝ £400 արժողությամբ։ 18-րդ դարում եկեղեցին գտնվում էր արևելյան կողմում, քաղաքի շրջակայքի բնակելի տարածքի սահմաններից դուրս, սակայն 1800 թվականին քաղաքի արագ աճի և տարածման արդյունքում եկեղեցին բավականին ընդլայնվեց՝ միջանցքերով և սրահներով։ Այդ ժամանակ Ֆրանսիս Նորսը ծխական քահանա էր, որն էլ 1833 թվականին վերականգնեց եկեղեցին[7]։

Հինգերորդ եկեղեցի խմբագրել

1873 թվականին եպիսկոպոսի մահից հետո, նրա որդու՝ Քենոն Բասիլ Ուիլբերֆորսի, հետագայում ծխական քահանայի միջնորդությամբ վերակառուցվեց եկեղեցին և կանգնեցվեց նրա հուշարձանը։ 1878 թվականի օգոստոսին Ուելսի Արքայազնը հուշաքար պատրաստել տվեց, իսկ եկեղեցին վերականգնվեց 1879 թվականի հունիսին, իսկ աշխատանքներն ավարտվեցին 1884 թվականին, բացառությամբ աշտարակի և սրաձողի, որոնք ավարտվեցին 1912-1914 թվականներին՝ ներառելով ութ զանգ, որոնք 1934 թվականին համալրվեցին ևս երկուսով[5]։

Վեցերորդ եկեղեցի խմբագրել

Վեցերորդ եկեղեցու վերակառուցումը վերջապես սկսվեց 1954 թվականի փետրվարին,սակայն այն ավարտվեց և օծվեց 1956 թվականի հունիսին։ Նոր եկեղեցին կառուցվեց Ռոմիլլի Քրեյզի կողմից, որը պահպանեց փողոցի 200 մ բարձրությամբ սրածայր աշտարակը և ընդհանուր հատակագիծը։

Զանգեր խմբագրել

 
Բինգ Քրազբի

Եկեղեցու ութ զանգերն առաջին անգամ հնչեցին 1914 թվականին։ 1934 թվականին ավելացվեց ևս երկու զանգ[8]։ 1917 թվականին, եկեղեցու զանգերի ղողանջները երգ գրելու ոգեշնչման աղբյուր դարձան, որը կոչվեց «Սուրբ Մարիամի զանգերը»։ Ավելի ուշ, այդ երգը հնչեց ամերիկացի երգիչ, դերասան Բինգ Քրազբիի կատարմամբ ՝ համանուն ֆիլմում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 National Heritage List for England
  2. https://www.achurchnearyou.com/
  3. 3,0 3,1 Coles, R.J. (1981). Southampton's Historic Buildings. City of Southampton Society. էջ 6.
  4. «A Brief History of St. Mary's Church». St. Mary's Church. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 Coles, R.J. (1981). Southampton's Historic Buildings. City of Southampton Society. p. 6.
  6. «St. Mary's through the Ages» (PDF). էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ մարտի 29-ին.
  7. Coles, R.J. (1981). Southampton's Historic Buildings. City of Southampton Society. p. 6. ^ Jump up to: a b c d e f
  8. "The Bells of St. Mary's". St. Mary's Church. Retrieved 30 October 2009.