Սուրբ Մարգարիտայի եկեղեցի
Սուրբ Մարգարիտայի եկեղեցի Վեստմինստերում (St Margaret’s, Westminster), ուշ գոթական եկեղեցի Վեստմինստերյան աբբայության տարածքում, որը ֆասադով նայում է Պարլամենտական հրապարակին։ Վեստմինստերյան պալատի և աբբայության հետ պատկանում է Համաշխարհային Ժառանգությանը։
🌐 | westminster-abbey.org/st-margarets-church |
---|---|
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 426 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պատմություն
խմբագրելԵկեղեցու պատմությունն սկսվում է 12-րդ դարում, երբ բենեդիկտինցիները Լոնդոնում կառուցեցին առաջին եկեղեցին` հանուն Մարգարիտա Անտիոքցու։ Այն վերակառուցվել է առաջին Թյուդորների օրոք (1486-1523 թվականներին), իսկ 17-րդ դարում պուրիտանների պնդմամբ դարձավ ծխական եկեղեցի բրիտանական պարլամենտի անդամների համար[1]։ 1730-ականներին տաճարը երեսպատվեց բաց գույնի փորթլենդյան կրաքարով, աշտարակներից մեկը ենթարկվեց վերակառուցման։ 19-րդ դարում եկեղեցուն կցվեցին նարտեքսներ, բոլորովին թարմացվեց նրա ինտերիերը։
Հայտնի մարդիկ
խմբագրելՍբ. Մարգարիտայի եկեղեցում են թաղված Ուիլյամ Քեքստոնը և Ուոլթեր Ռելին, ինչի մասին հիշեցնում են ձևավոր վիտրաժները նրանց պատկերներով[2]։ Այստեղ թաղված է նաև հոգևորական, Հենրիխ 7-րդի և Հենրիխ 8-րդի բժիշկ Ջոն Չամբերը։ Ըստ ավանդույթի, այստեղ պսակադրվել են անգլիական արիստոկրատիայի շատ սերունդներ` նրանց թվում նաև Ուինստոն Չերչիլը[3]։ Հայտնի է եկեղեցական երգեհոնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wright, A.; Smith, P. (1868). Parliament Past and Present. London: Hutchinson & Co.
- ↑ Smith, Christopher. «Sir Walter Raleigh – Execution». Britannia Biographies. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Gilbert, Martin (1991). Churchill: a life. London: Heinemann. ISBN 0-434-29183-8.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարգարիտայի եկեղեցի» հոդվածին։ |