Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Յալթա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի, գտնվում է Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Յալթա քաղաքում։ Կառուցվել է 1909-1914 թվականներին (ավարտվել է 1917 թվականին) ճարտարապետ Գաբրիել Տեր-Մելիքյանի (1874-1949) կողմից, նկարիչ Վարդգես Սուրենյանցի էսքիզներով։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Crimea South Coast 04-14 img13 Yalta Armenian Church.jpg
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Յալթայում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունՈւկրաինա Ուկրաինա Յալտա
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ և regional cultural heritage site in Russia?
ՃարտարապետԳափրիել Տեր-Մելիքյան
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1917
Հիմնադրված1905

Հանդիսանում է Յալթա քաղաքի ճարտարապետական կոթողներից մեկը, գտնվում է Դարսան բլուրի լանջին։ Նախագիծը իրականացվել է նավթային մագնատ Պողոս Տեր-Ղուկասյանի (1858-1937) միջոցներով։ Որպես նախատիպ է ընդունվել Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին Էջմիածնում (Հայաստան, 618 թվական)։

Եկեղեցին կառուցվել է ֆորոսյան հրաբխային տուֆից, և պսակված է կոնաձև գմբեթով։ Եկեղեցու պատերը զարդարված են զարդաքանդակներով, նախշերով և վարդաքանդակներով։ Եկեղեցին հայտնի է իր յուրօրինակ ակուստիկայով։

Դիմային պատի վրա կա գրառում՝ «Ի հիշատակ այս եկեղեցու բարերար Պողոս Տեր-Ղուկասյանի, որը կառուցեց այս եկեղեցին իր վաղաժամ հեռացած աղջկա հիշատակին 1909-1917 թվականներին»։

Եկեղեցու հասցեն` ք. Յալթա, Զագորոդնայա փողոց, թիվ 3[1]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել