Զագորոդնայա փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Զագորոդնայա փողոց (ռուս.՝ Загородная улица), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Սկիզբ է առնում Սադովայա փողոցից և ավարտվում «Դարսան Պալաս» բնակելի թաղամասում։ Երկարությունը մոտ 400 մետր է։

Զագորոդնայա փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն400 մետր
Փոստային ինդեքս298600

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Զագորոդնայա փողոցը սկսվում է Սադովայա փողոցից, հատում Լենինգրադյան փողոցը և ավարտվում «Դարսան Պալաս» բնակելի թաղամասում։ Փողոցում կա համարակալված 21 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 400 մետր է։

Զագորոդնայա փողոցի փոստային դասիչն է՝ 298600։

Զագորոդնայա փողոց, թիվ 3 հասցեով է գտնվում Յալթայի հայկական` Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։ Այն կառուցվել է 1909-1914 թվականներին (ավարտվել է 1917 թվականին) ճարտարապետ Գաբրիել Տեր-Մելիքյանի կողմից, նկարիչ Վարդգես Սուրենյանցի էսքիզներով։ Յալթա քաղաքի ճարտարապետական կոթողներից մեկն է, գտնվում է Դարսան բլրի լանջին։ Նախագիծն իրականացվել է նավթային մագնատ Պողոս Տեր-Ղուկասյանի միջոցներով։ Որպես նախատիպ է ընդունվել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին (Հայաստան, 618 թվական)։ Դիմային պատին կա գրառում. «Ի հիշատակ այս եկեղեցու բարերար Պողոս Տեր-Ղուկասյանի, որը կառուցեց այս եկեղեցին իր վաղաժամ հեռացած աղջկա հիշատակին 1909-1917 թվականներին»[2]։

Եկեղեցու բակում է գտնվում նկարիչ Վարդգես Սուրենյանցի գերեզմանը[3]։

Զագորոդնայա փողոցը քաղաքի քարտեզին հայտնվել է մոտավորապես 1910-ական թվականների սկզբին։ Անվանումը երբևէ չի փոխել։ Փողոցը վեր է բարձրանում ոչ մեծ հեղեղատով, որը երկու կողմից սեղմված է լանջերով։ Այստեղ գերիշխում են ցածրահարկ շինությունները։ 21-րդ դարի սկզբին փողոցի վերջնամասում կառուցվել են բարձրահարկ շենքեր[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Армянская церковь в Ялте».
  3. «Ազգային գրադարանում նշվեց Վարդգես Սուրենյանցի 150-ամյակը».
  4. «Платеография: улица Загородная (Ялта)».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել