Սուրբ Հովհաննես եկեղեցի (Բերդակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Բերդակի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Բերդակ գյուղում, ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի ավերված գյուղատեղիի բլրակի վրա։ Եկեղեցին ամբողջությամն ավերվել է 1997-2000թթ․ ընկած ժամանակահատվածում[1]։ Հետագայում, եկեղեցու տեղում կառուցվել է մզկիթ[1]։

Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՄիանավ թաղակապ եկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեԲերդակ գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ15-րդ դար
Կառուցման ավարտ17-րդ դար
Առաջին հիշատակում17 դար
Փակված է2000
Գմբեթ0
ՇինանյութՈրձաքար
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետություն խմբագրել

20-րդ դարի սկզբներին գտնվում է կիսավեր վիճակում, քանդված էր եկեղեցու ամբողջ ծածկը, որմերի վերին հատվածները[2]։ Եկեղեցու հետագա ճակատագիրն անհայտ է, հավանաբար այն արդեն ամբողջողվին ոչնչացված է։

Եկեղեցի խմբագրել

Սուրբ Հովհաննեսը փոքր ծավալի միանավ, թաղածածկ դահլիճով եկեղեցի էր։ Կազմված էր կիսաշրջանաձև աբսիդից և դահլիճից։ Հարավային ճակատից բացված էր միակ մուտքը։ Կառուցված էր կիսամշակ որձաքարից[3]։ Ունեցել էր բարձր ինտերիեր։ Ծածկը, որը երկթեք էր շինված, նստած էր դահլիճի երկու զույգ որմնամույթերի ամրացված կամարների վրա։ Եկեղեցու որմերում ագուցված էին 1625 թվականի մի քանի խաչքար։ Մուտքի մոտ ագուցված էր արձանագիր քար, ուրում նշված էր, որ եկեղեցին վերանորոգվել էր 1888 թվականին։ Արձանագրություններ ունեցել էր նաև հարավային և արևելյան ճակատներում։

Մատուռ-զանգակատուն խմբագրել

Եկեղեցու հարավային ճակատին կից կառուցված էր մի փոքրիկ սենյակ, որը իրենից ներկայացնում էր արտաքին ավանդատուն կամ զանգակատուն-մատուռ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 104–107. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.
  2. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 43, էջեր 43 — 224 էջ։
  3. Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 67-68։