Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար

Սուրբ Հովհաննես Մկրտչի Տաճար (ռուս.՝ Stolnica svetega Janeza Krstnika), կաթոլիկ տաճար Սլովենիայի Մարիբոր քաղաքում։ Մարիբորի արքեպիսկոպոսության մայր տաճարն է, ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Սլոմշեկի հրապարակում։

Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՏեղագրությունՄարիբոր քաղաքային համայնք
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Maribor?
Ժառանգության կարգավիճակmonument of local significance?[1]
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Maribor Cathedral Վիքիպահեստում
stolnicamaribor.si

Պատմություն

խմբագրել

Տաճարը կառուցվել է 12-րդ դարի առաջին կեսին՝ որպես ռոմանական ոճով եռանավ բազիլիկ։ Սկզբնապես եկեղեցին օծվել է Սուրբ Թովմաս առաքյալի պատվին, 1254 թվականին ստացել է նոր հովանավոր՝ կոչվելով Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով։  12-15-րդ դարերի ընթացքում բազմիցս ընդլայնվել և վերակառուցվել է, որի ընթացքում տաճարի ռոմանական միջուկին ավելացվել են գոթական տարրեր։ Ժամանակակից տաճարի գոթական պրեսբիտերիան թվագրվում է 14-րդ դարով, գլխավոր նավը՝ 15-րդ դարով։ 1623 թվականին կառուցվել է 76 մետր բարձրություն ունեցող զանգակատուն, որն ավելի ուշ քանդվել է կայծակից։ 18-րդ դարի վերջին ավերվածի փոխարեն կառուցվել է ժամանակակից 57 մետրանոց զանգակատունը (հին զանգերից պահպանվում է միայն Հովհաննես Մկրտչի (1651 թվական) զանգը[2])։ 18-րդ դարում եկեղեցում կառուցվել են բարոկկո ոճով մի քանի կողային մատուռներ, այդ թվում՝ Սուրբ Ֆրանցիսկ Քսավիերի և Սուրբ Խաչի մատուռները[3]։

1857 թվականին Լավանտի եպիսկոպոսների ամբիոնը տեղափոխվել էՄարիբոր եպիսկոպոս Սլոմշեկի կողմից, ինչից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ստացել է մայր տաճարի կարգավիճակ։

1996 թվականին Սուրբ Խաչի մատուռ են տեղափոխվել եպիսկոպոս Սլոմշեկի մնացորդները, որը դասվել է երանելիների շարքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Registry of Cultural Heritage of SloveniaMinistry of Culture of Slovenia.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  3. «Mariborska stolnica – c. sv. Janeza Krstnika» [Maribor Cathedral – St. John the Baptist's Church]. Arhitekturni vodnik (Slovenian). Zavod Trajekt. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար» հոդվածին։