Սուրբ հոգու եկեղեցի (Պոտելիչ)

Սուրբ Հոգու եկեղեցի (ուկր. ՝ Церква Святого Духа), ուղղափառ, փայտաշեն եկեղեցի է Պոտելիչ գյուղում ( Լվովյան շրջան, Ուկրաինա), որն կառուցվել է 1502 թվականին։ Այն համարվում է Լվովյան շրջանի ամենահին եկեղեցին։ Ճարտարապետության և մոնումենտալ մշակույթի հուշարձան է։ 2013 թվականի հունիսիի 21ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժսռանգության 37-րդ նստաշրջանին, որն անցկացվում էր Կամբոջայում, Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին, Կարպատյան շրջանի մյուս փայտաշեն եկեղեցիների հետ միասին, ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժսռանգության ցուցակի մեջ[1][2]։

Սուրբ հոգու եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունPotylicz?
Դավանանքկաթոլիկություն
Մասն էԼեհաստանի և Ուկրաինայի կարպատյան շրջանի փայտե եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Architectural Heritage of National Importance of Ukraine?
ԱնվանվածՍուրբ Հոգի
Շինանյութփայտ
Մակերես0,19 հեկտար, 1,1 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Holy Spirit church, Potelych Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1502 թվականին, Պոտելիչ գյուղի բրուտների կողմից՝ Բորիսի և Գլեբի եկեղեցու տեղում, որն այրել էին թաթարները։ Ըստ ավանդության Բոգդան Խմելնիցկին եղել է Սուրբ Հոգու եկեղեցում ժամերգության, երբ սպասում էր հետախուզությունից բանբեր Բունյակի վերադարձին։

Եկեղեցին եռահատված է (եռամաս), չափսերը հասնում են 18,3 × 7,0 մետրի։ XVII դարում եկեղեցում տեղադրված է եղել նոր երկհարկանի (երկդստիկոն ) պատկերակալը։ Եկեղեցու որմնանկարները 1620-ից 1640 թվականներին են կատարվել։ «Դեիսուս» սրբապատկերը նկարվել է հայտնի սրբապատկերագրիչ Իվան Ռուտկովիչի կողմից1683թվականին։ 1718 թվականին կատարվել է եկեղեցու վերականգնման աշխատանքներ՝ վարպետ Կազիմիր Դոմինիկովիչ գլխավորությամբ։ 1736 և 1753 թվականներին հենց ինքն էլ անցկացրել է աշխատանքներ, որոնց արդյունքում էլ փոփոխվել են եկեղեցու զոհարանի վրայի հիմնակմախքը և վերածածկը, վերանորոգվել է սանղամուտքը, ինչպես նաև արևմտյան և հարավային դռները։

Եկեղեցու վերակնգնման աշխատանքները շարունակվել են նաև 1831,1903 և 1923 թվականներին, որոնց ընթացքում էլ եկեղեցու կտուրի բոլոր կավարածածկ հատվածները և պատերի կավարածածկ երեսվածքները փոխարինվել են թիթեղներով:1970-ից 1972 թվականների վերականգնման աշխատանքների ընթացքում վերականգնվել է եկեղեցու և որմնագրերի նախնական տեսքը։

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում խորանարդաձև, երկհարկանի 20 մետր բարձրություն ունեցող զանգակատուն-աշտարակը՝ 4,4 × 4,4 մ չափսերով, որը կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ։ Զանգակատունը վերականգնել է Կազիմիր Դոմինիկովիչը 1736 թվականին, որի վերջին վերականգնումը եղել է 1970 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

       

Ծանոթագրություններ խմբագրել