Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ
Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ (պորտ.՝ Basílica Santuário de Nossa Senhora de Nazaré), կաթոլիկ տաճարը Բրազիլիայի Բելեն քաղաքում։ Գտնվում է քաղաքի հին մասում։ Մտնում է Բալեն դո Պարա արքեպիսկոպոսության կազմի մեջ։ Փոքր բազիլիկ է։ Ազգային հուշարձան (ID 1324):
Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ պորտ.՝ Basílica Santuário de Nossa Senhora de Nazaré | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի, փոքր բազիլիկ, Բազիլիկ և պատմության հուշարձան |
Երկիր | Բրազիլիա |
Տեղագրություն | Բելեմ[1][2] |
Հասցե | Praça Justo Chermont, s/n - Nazaré, Belém-PA[1][2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Belém do Pará? |
Հիմնական ամսաթվերը | 1909 |
Ժառանգության կարգավիճակ | DPHAC Good Class?[1][2] |
Ճարտարապետական ոճ | նեոդասականություն |
Հիմնադրված | 1909 |
Basílica de Nossa Senhora de Nazaré Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՔաղաքում ամենատարածված պատմություններից մեկի համաձայն՝ 1700 թվականին Պլասիդո անունով մի մարդ, որ եղել է պորտուգալա-հնդկացիական մետիս, Մուրուտուկու գետի ափին (Murutucu)՝ քարերի մեջ, գտել է փայտից պատրաստած Կույս Մարիամի արձանը, որի չափը կազմել է մոտ երեսուն սմ[3]։ Պլասիդոն այդ արձանը տարել է տուն՝ նրա համար կառուցելով փոքրիկ զոհասեղան, սակայն խորհրդավոր կերպով արձանը վերադարձել է իր հայտնաբերման վայր, ինչը հնդիկների շրջանում համարվել է աստվածային նշան։ Տեղացիներն արձանի համար կառուցել են փոքրիկ մատուռ՝ երկրպագության համար։ 1861 թվականին այդ մատուռի տեղում կառուցվել է փոքր տաճար։ Ուխտավորների թվի մեծանալու պատճառով անհրաժեշտություն է առաջացել այդ տաճարի փոխարեն կառուցել ավելի տարողունակ եկեղեցի։
1909 թվականին սկսվել է ժամանակակից տաճարի շինարարությունը[3]։ 1909 թվականի հոկտեմբերի 24-ին արքեպիսկոպոս Սանտինու Մարիա դա Սիլվա Կոուտինյոն օծել է նոր տաճարի հիմքը։ Էկլեկտիկ ոճով և նեոկլասիցիզմի տարրերով տաճարի կառուցումն իտալացի ճարտարապետներ Ջինո Կոպեդեի (Gino Coppede) և Ջուզեպպե Պրեդասոյի (Giuseppe Predasso) նախագծով ընդմիջումներով շարունակվել է մինչև 1950 թվականը։ Տաճարն սկսել է գործել 1923 թվականից։ Նույն թվականին Հռոմի պապ Պիոս XI-ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ։
Տաճարը կաթոլիկ ուխտագնացության կարևոր վայր է, որը կատարվում է ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը՝ սկսած 1793 թվականից։
1992 թվականին Բրազիլիայի կառավարությունը տաճարը հայտարարել է ազգային հուշարձան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.ipatrimonio.org/belem-basilica-de-nossa-senhora-de-nazare
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.ipatrimonio.org/belem-imagem-de-nossa-senhora-de-nazare
- ↑ 3,0 3,1 Realização no Estado do Pará das festividades alusivas ao Círio de Nossa Senhora de Nazaré. Origens e curiosidades do tradicional culto religioso católico
Գրականություն
խմբագրել- Robinson, Alex; Pickard, Christopher, DK Eyewitness Travel Guide: Brazil, Penguin. ISBN 978-0-7566-4861-9
- FALEIRO, ANGELITA, DESBRAVANDO NOSSO FOLCLORE, ISBN 9788578935733
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-05-28 Wayback Machine(պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Կույս Մարիամ Նազովրեցու բազիլիկ» հոդվածին։ |