Սուրբ Կիրակոս եկեղեցի (Դիարբեքիր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, հայկական եկեղեցի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում։ Ս. Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում է 1610-1615 թթ. Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ։ Այն բանից հետո, երբ 1515 կամ 1518 թ. ենթադրաբար Ֆաթիհ Փաշա մզկիթի հարևանությամբ գտնվող ս. Թեոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցուն պատկանող գերեզմանոցում կառուցվեց ս. Կիրակոս եկեղեցին։ 7 խորան ունեցող եկեղեցու կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ։ Այս եկեղեցու համալիրի մեջ են գտնվում նաև ս. Սարգիս եկեղեցին ու ս. Հակոբ մատուռը։
Սուրբ Կիրակոս եկեղեցի (Դիարբեքիր)
| |
Եկեղեցի | |
---|---|
Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգումից հետո | |
Տեղադրություն | Աղձնիք, Դիարբեքիր |
Աշխարհ | Աղձնիք |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Վերականգնվում է |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 15-րդ դար |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
37°54′36″ հս․ լ. 40°14′24″ ավ. ե.HGЯO |

Հայ ժողովրդին սպասարկող ս. Կիրակոս եկեղեցին քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարներից մեկն է։ 1950-1960-ական թթ. այստեղ հազարի հասնող հայերը իրենց կրոնական արարողությունները կատարում էին կանգուն մնացած խորանում։ Իսկ այսօր Դիարբեքիրում ապրող 16 հայ ընտանիքները (ըստ պատրիարքարանի՝ փորձում են օգտվել եկեղեցու ավերակներից։ Մինչդեռ Վերսալի պայմանագրի համաձայն՝ Թուրքիան խոստացել էր պահպանել քրիստոնեական հուշարձանները։ Մնացած 30 հոգու վրա 2002 թ. վերջերին և 2003 թ. սկզբներին մեծ ազդեցություն ունեցան զինվորական որոշումները։ Ներկայում ամբողջությամբ փլատակների վերածված փոքրիկ մատուռն սպասարկում է իրեն հավատարիմներին։ Իսկ կողքի եպիսկոպոսարանում հետագայում ավելացված երկաթե պահարանը, որի վրա Աթաթուրքի նկարն է, թուրքական դրոշի կողքին՝ եպիսկոպոսի պատկերը և հայերեն գրքեր, ներկայում սպասում են իրենց ուսումնասիրողներին։
Կիրակոսը քոնիացի մի այրի կնոջ՝ Հուգիդանի միակ որդին է։ Հազիվ երեք տարեկան՝ մոր հետ միասին գնում է Տարսուս, քանի որ ուժեղացել էին քրիստոնեության դեմ ուղղված հալածանքները։ Սակայն այստեղ ևս նույն պայմաններն էին տիրում։ Կիրակոսին և նրա մորը ձերբակալում են և դատի տալիս։ Կիրակոսը լաց է լինում, երբ տեսնում է, թե ինչպես են մորը չարչարում, բայց չնայած դատավորի կողմից իրեն ուղղված սիրո արտահայտություններին՝ կրկնում է մոր ասածը. «Ես քրիստոնյա եմ և ճանաչում եմ միայն Հիսուս Քրիստոսին»։ Դատավորի ձեռքից ազատվելով՝ ցանկանում է գնալ մոր մոտ և այնքան անհանգստություններ է պատճառում դատավորին, որ վերջինս բարկանալով երեխային ցած է նետում աստիճաններից։ Կիրակոսը, գլուխը քարին խփելով, զոհվում է։ Նրա մայրը՝ Հուգիդան, նույնպես սարսափելի կտտանքների արդյունքում զոհվում է 305 թվականին։ Հայկական եկեղեցին ունի է նրա պատվին գրված մի շարական։
Ս. Կիրակոս եկեղեցին մեր միակ հայկական եկեղեցին է, որ կանգուն է մնացել Դիարբեքիրում։ Այլևս հին տեսքը չունի և կանգնած է մեն-մենակ։ 2011 թ. հոկտեմբեր 23-ին Ս.Կիրակոս եկեղեցում պատարագի արարողություն է կատարվել։ Վերականգնվել է զանգակատունը։ 2014-2015 թթ. թուրք-քրդական բախումների ժամանակ տաճարը խիստ վնասվել է[1], այժմ Դիարբեքիրի իշխանությունները սկսել են իրականացնել վերականգնողական աշխատանքներ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Տիգրանակերտի Ս. Կիրակոս պատմական եկեղեցին վերաբացվելու է Զատկին | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Կիրակոս եկեղեցի (Դիարբեքիր)» հոդվածին։ |