Սուրբ Խաչ եկեղեցի (Բուրգաս)

հայ առաքելական եկեղեցի Բուրգաս քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Բուլղարիայի Բուրգաս քաղաքում[1]։ 1970 թվականից եկեղեցին ընդգրկված է Բուլղարիայի մշակութային հուշարձանների շարքում։

Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՏեղագրությունԲուրգաս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԲուլղարիայի հայոց թեմ
Ժառանգության կարգավիճակԲուլղարիայի մշակութային ժառագության հուշարձան
ԱնվանվածԿենարար Խաչ
Քարտեզ
Քարտեզ
 Armenian Church the Holy Cross in Burgas Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1853 թվականին Սուրբ Ստեփանոս փայտաշեն մատուռի տեղում, որը թվագրվում է 1673 թվականին։ Այդ մատուռ է այցելել դեպի Երուսաղեմ ճամփորդող անվանի բանաստեղծ ու Ղրիմի Հայոց թեմի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոս Ղրիմեցին։ Եկեղեցին համարվում է Բուրգասի հնագույն շինություններից մեկը։ 19-րդ դարի կեսերին մատուռը վերածել են մեծ եկեղեցու[2]։ 1896 թվականին եկեղեցին օծվել է վարդապետ Վախթանգ Սիսակյանի կողմից։

1878 թվականի փետրվարին, երբ Բուրգասն ազատագրվեց ռուս գեներալ-մայոր Ալեքսանդր Լերմոնտովի հրամանատարությամբ, հայ քահանան ու վանահայրերն աղոթեցին գեներալի և նրա զորախմբի համար։

1958 թվականին ճարտարագետ Հրանտ Բակլայանի նախագծով կառուցվել է եկեղեցու քարե զանգակտունը։

  ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ԿԱՌՈՒՑԱՎ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆՍ ԱՅՍ Ի ՀԱՅՐԱԵՏՈՒԹՅԱՆ
ՏԵԱՌՆ ՏԵԱՌՆ ՎԱԶԳԵՆԱՅ ԱՌԱՋՆՈՅ
ՍՐԲԱԶԱՆԱԳՈՒՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 1958 ՌՆԷ

 

1991 թվականին եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձանը, որն իրենից ներկայացնում է խաչքար՝ դիմացը եղեռնից մազապուրծ երիտասարդ տղան։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Գարի Արաբյանը[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Арменската епархия». www.armenianchurch-bg.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  2. «Սուրբ Խաչ եկեղեցի, Բուրգաս». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Хари Арабян». Арт Галерия Нюанс (բուլղարերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Арабян Хари — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.