Մարտիրոս Ղրիմեցի
Մարտիրոս Ղրիմեցի, Մարտիրոս Կաֆացի (հուլիսի 6, 1620, Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 25, 1683[2], Եգիպտոս[1]), հայ եկեղեցական-քաղաքական գործիչ, մատենագիր, տաղասաց։ Կ. Պոլսի (1659-1660) և Երուսաղեմի (1677-1680, 1681-1683) հայոց պատրիարք։
Մարտիրոս Ղրիմեցի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1620 |
Ծննդավայր | Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 25, 1683[2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Եգիպտոս[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, մատենագիր, բանաստեղծ, քահանա և գրող |
Կենսագրություն
խմբագրելԾնողները՝ Գրիգոր և Խաթուն։ Սովորել է Կաֆայի Ս. Նշան վանքում, ապա տեղափոխվել Թոխաթ և աշակերտել տաղասաց Ստեփանոս քահանա Թոխաթեցուն։ Ուսումնառությունը շարունակել է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում՝ Աստվածատուր Տարոնացու մոտ։ 1659-1660 թվականներին եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1661-1664 թվականներին՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, 1680-1683 թվականներին՝ Երուսաղեմի պատրիարքը։ Մ. Ղրիմեցին կարևոր դեռ է խաղացել Եղիազարյան-Հակոբյան պայքարում (1664-1680)։ Եղիազար Ա Այնթափցին փորձում էր ստեղծել Էջմիածին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դուրս եկավ Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին։ Ընդդիմադիր թևը, սակայն, փաստորեն ղեկավարում էր Մ. Ղրիմեցին, որին և հաջողվեց խանգարել իրականացնելու միասնակամ կաթողիկոսության տրոհումը։ Մ. Ղրիմեցին թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն։ Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672) չափածո ժամանակագրությունը, «Պատմութիւն Ղրիմի հայ գաղութի պատմության համար, «Ողբ Երեմիա մարգարէին...» (17-րդ դ. 70-ական թթ) երկերը։ 1672 թվականին չափածոյի է վերածել Հայսմավուրքը, գրել է ներբողներ, թվերի մասին չափածո վիճաբանություն («Յաղաս թուոց») և այլն։ Մ. Ղրիմեցուն բնորոշ է երգիծանքը։ Նա վերարթնացման շրջանի առաջին տաղերգուներից է, որ զավեշտին սոցիալական շեշտ է տվել։ Մ. Ղրիմեցու երգիծական ոտանավորների հերոսները ժամանակի եկեղեցական-քաղաքական գործիչներ են[3][4]։
Աշխատություններ
խմբագրել- Մարտիրոս Ղրիմեցի։ Ուսումնասիրություն և բնագրեր, աշխատասիրությամբ Ա. Մարտիրոսյան, Երեւան, 1958։
- Յարութիւն Քիւրտեան, Մարտիրոս Ղրիմցի կամ Կաֆացիի տաղերը Թրակիոյ կամ Պուլկարիոյ Հայոց վրայօք, - «Բազմավէպ», 1929, թ. 9, էջ 283-287, 1930, թ. 3, էջ 114-117, թ. 6, էջ 264-268։
- Յարութիւն Քիւրտեան, Մարտիրոս Ղրիմեցիի տաղերուն Քիւրտեան հաւաքածոյի օրինակը, - «Բազմավէպ», 1960, թ. 3-4, էջ 65-71։
Գրականություն
խմբագրել- Պոտուրյան Մ., Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթուածները, Բուխարեստ, 1924։
- Մարտիրոսյան Ա., Մարտիրոս Ղրիմեցի, Երևան, 1958[5]։
- Յարութիւն Քիւրտեան, Գարխօսություն՝ Մարտիրոս Ղրիմեցի (Հ. Մկրտիչ Պոտուրեան, Պուքրէշ-Ֆրումոասա, 1924-1930),- «Բազմավէպ», 1932, թ. 6-7, էջ 311-312։
- Հակոբ Անասյան Հ., XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում. Պատմական հետազոտություն, Երևան, 1961։
- Աշոտ Հովհաննիսյան, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, Երևան, հտ․ 1-2, 1957-1959։
- Աբգարյան Գ. Վ., Գրախոսություն՝ Ա. Մարտիրոսյան «Մարտիրոս Ղրիմեցի».- ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1959, № 1, էջ 98-100։
- Պիվազյան Էմ., Գրախոսություն՝ Ա. Ա. Մարտիրոսյան, Մարտիրոս Ղրիմեցի.- «Պատմա-բանասիրական հանդես», 1959, N 1, էջ 255-262։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 347.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20210131155324/https://avproduction.am/?ln=am&page=person&id=4451
- ↑ «Մարտիրոս Ղրիմեցի | armenianreligion.am». www.armenianreligion.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Zarkfoundation - Մարտիրոս Ղրիմեցի». zarkfoundation.com.
- ↑ Մարտիրոսյան, Արտաշես (1958). Մարտիրոս Ղրիմեցի։ ուսումնասիրություն եվ բնագրեր. ՀայկականՍՍՌԳԱՀրատարակչություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 347)։ |