Սուրբ Թերեզա Ավիլացու տաճար

Սուրբ Թերեզա Ավիլացու տաճար[1] (սերբ․ և խորվ.՝ Katedrala Svete Terezije Avilske, հունգ.՝ A szabadkai Szent Teréz székesegyház), Հռոմի կաթոլիկ եկեղեցու տաճար և փոքր բազիլիկ, գտնվում է Սերբիայի Սուբոտիկա քաղաքում։ Սուբոտիկայի հոգևորականների նստավայրն է։ Կոչվել է Թերեզա Ավիլացու անվամբ։

Սուրբ Թերեզա Ավիլացու տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրՍերբիա Սերբիա
ՏեղագրությունՍուբոտիցա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Subotica?
Հիմնական ամսաթվերը1779
Ժառանգության կարգավիճակMonument of Culture of Great Importance?
ՆվիրվածTeresa of Ávila?
ԱնվանվածTeresa of Ávila?
ՃարտարապետFranz Kauffmann?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1779
26 մետր
Երկարություն61 մետր
Լայնություն26 մետր
Բարձրություն64 մետր
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Catholic cathedral of St. Theresia of Avila (Subotica) Վիքիպահեստում
suboticka-katedrala.info

Պատմություն խմբագրել

Տաճարը կառուցվել է 1773-1779 թվականներին բարոկկո ոճով[2]։ Ժամանակին Սուբոտիկան Հաբսբուրգյան կայսրության մի մասն էր։ Տաճարը նախագծվել է Ֆրանս Քաուֆմեն ճարտարապետի կողմից։ Խորանը նախագծված է մի քանի նկարիչների կողմից, որոնցից է Ժոզեֆ Սքոֆթը, Սուրբ ընտանիքի նկարն ստեղծվել է Կասպեր Սքլեյբնի, իսկ Իրական խաչը՝ Էմանուել Ուոլչի կողմից[2]։

Շինության բարձրությունը 61 մետր է (200 ոտնաչափ), իսկ լայնությունը՝ 26 մետր (85 ոտնաչափ)։ Նավն ունի 18 մետր բարձրություն (59 ոտնաչափ), մինչ զանգերի աշտարակը 64 մետր է (210 ոտնաչափ)։ Շենքի տանիքում՝ զանգերի երկու աշտարակների միջև գտնվում է Սուրբ Մարիամի արձանը։ Ամբիոնը կառուցվել է 1808 թվականին։ Երգեհոնը տեղադրվել է 1897 թվականին և վերանորոգվել 1997 թվականին[2]։ 2015թ․ կատարվել են վերնորոգչական աշխատանքներ[3]։

Տաճարի ամբողջ ինտերիերը վերանորոգվել է 1972-1973 թվականներին։ 1973 թվականին կառույցը տեղ գտավ Սերբիայի մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[2][4]։ 1974 թվականի ապրիլի 29-ին Պողոս VI պապը տաճարին շնորհեց Փոքր բազիլիկ անունը[1]։ Տաճարի առջև կանգնեցված է Ալեքսանդր Լիֆկայի կիսանդրին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Cathedral of St. Teresa of Avila». gcatholic.org. 2015 թ․ փետրվարի 12. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Subotička stolna crkva (katedrala) svete Terezije». Diocese of Subotica. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  3. Fehér, Rózsa; Lukács, Melinda; Halász, Gyula (2015 թ․ հունվարի 24). «Mennyi pénz jut a könyvtárakra?» [How much money for the libraries?] (Hungarian). Magyar Szó online. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «ЦРКВА ТЕРЕЗЕ АВИЛСКЕ» [Church of Saint Teresa of Avila]. Institute for Monument Protection of Serbia. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
  5. Mihályi, Katalin (2014 թ․ հոկտեմբերի 7). «A magyar kultúra, irodalom útvonalán Szabadkán» [The Hungarian culture, literature route Subotica] (Hungarian). Magyar Szó online. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել