Սուրբ Եղիա Մարգարա մատուռ

Սուրբ Եղիա Մարգարա մատուռ, Հայ առաքելական ավերված մատուռ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Փառակա գյուղի հարավարևմտյան կողմի բարձրագագաթ լեռան կատարին[1]։

Սուրբ Եղիա Մարգարա մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Փառակա գյուղի 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։
ՏարածաշրջանՄարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Վասպուրական
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակոչնչացված
Ժառանգության կարգավիճակկործանված
Ճարտարապետանհայտ
Ճարտարագետանհայտ
Հիմնադիրանհայտ
Պատվիրողանհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-րդ դարի սկզիբ
Կառուցման ավարտ12-րդ դար
Առաջին հիշատակում17-րդ դար
Շինանյութկիսամշակ որձաքար

Պատմություն խմբագրել

Կառուցված էր 14-15-րդ դարերում պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Փառակա գյուղի հարավարևմտյան կողմի բարձրագագաթ լեռան կատարին։

17-րդ և 19-րդ դարերին մատուռը վերանորոգվել էր։ Պատվիրատուների և ճարտարապետների մասին տեղեկատվությունը բացակայում է։

Ճարտարապետություն խմբագրել

Կառուցված էր կիսամշակ որձաքարից։ Ուներ միանավ դահլիճի հորինվածքով հատակագիծ։ Միակ մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում։

17-րդ դարի վերանորոգման ժամանակ որմերում ագուցվել էին խաչքարեր, որոնց վիմագրերը 20-րդ դարում արդեն իսկ անընթեռնելի էին։ Պատկերաքանդակներ, արձանագրություններ և որմնանկարներ չի ունեցել։

Աբսիդը գտնվել էր արևելյան կողմում, կիսաշրջանաձև էր։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
  • Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981.