Սուրբ Գևորգ վանք (Երնջակ)

Սուրբ Գևորգ վանք (հայտնի էր նաև Սուրբ Փրկիչ վանք անունով), հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի Երնջակ գյուղից հյուսիս-արևելք, Երնջակաբերդից 3 կմ հյուսիս-արևելք[1]։

Սուրբ Գևորգ վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՄիանավ թաղածածկ դահլիճ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՋուղայի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեԵրնջակ գյուղից հյուսիս-արևելք, Երնջակաբերդից 3 կմ հյուսիս-արևելք
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ8-րդ դարեր
Կառուցման ավարտ9-րդ դար
Առաջին հիշատակում13-րդ դար՝ Ստեփանոս Օրբելյան
Փակված է2009
ՇինանյութՍրբատաշ և կիսամշակ որձաքարից
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառում։ Սուրբ Աստվածածին վանքը կառուցվել էր մինչև 8-9-րդ դարերը[2]։

Միջնադարում մի քանի անգամ վերանորոգվել էր։ Վանքը սուրբ Գևորգ անունով հիշատակել էր Ստեփանոս Օրբելյանը։ Տաթևի վանքին տալիս էր 12 դահեկան հարկ։

Վանքի գերեզմանոցում իրար կից թաղված էին Մաղաքիա Ղրիմեցին և Հովհաննես Որոտնեցին, որ մահացել էր 1381 թվականին։

Ճարտարապետություն խմբագրել

Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց, գավթից, պարսպից և վանքապատկան այլ շինություններից, որոնք արդեն 19-րդ դարի կեսերից ավերված էին։

Սուրբ Գևորգ եկեղեցի խմբագրել

Միանավ թաղածածկ դահլիճների հորինվածքով կառուցված եկեղեցի էր։ Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ որձաքարից՝ կրաշաղախով։ Հատակագիծը կազմված էր դահլիճից և արևելյան կողմում գտնվող կիսակլոր խորանից։ Ուներ երկու մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերից։

Եկեղեցու հյուսիսային որմին կից կառուցված էր ավանդատուն։

Գավիթ խմբագրել

Գավիթը կցված էր եկեղեցու արևմտյան ճակատին։

Պարիսպ և այլ շինություններ խմբագրել

Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններն ու խցերը։ Վանքապատկան տարածքը շրջապատված էր պարսպով։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Ներկայումս վանքիը տեղը կառուցված է մսկիթ։ Վանքից մոտ 150 մետր դեպի հյուսիս, ժայռի տակ կար մատուռ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24

Գրականություն խմբագրել

  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.