Մաքաղիա Ղրիմեցի (XIV դ. սկիզբ, Ղրիմ-1384 թվական, գյուղ Ապրակունիս (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Զուլֆայի շրջանում), մշակութային գործիչ։

Մաղաքիա Ղրիմեցի
Ծնվել է14-րդ դար
Մահացել է1384

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Հովհաննես Որոտնեցու բարձրագույն դպրոցում, ստացել վարդապետական աստիճան։ Հոր մահից հետո վաճառել է նրա ողջ ունեցվածքը և այդ միջոցներով հովանավորել Սյունիքում բացված երկու դպրոց, որոնցից մեկը տնօրինել է Հովհաննես Որոտնեցին (Որոտնավանքում), մյուսը՝ Սարգիս Ապրակունեցի րաբունապետը (Ապրակունիս գյուղին մերձակա Սուրբ Գևորգ վանքում)։ Այդ ուսումնական հաստատությունների նպատակն էր պայքարել կաթոլիկ եկեղեցու գործակալների՝ ունիթոռների (միարարների) դեմ, որոնք կաթոլիկություն տարածելու նպատակով հաստատվել էին Ապրակունիսի դիմաց, Երնջակ գետի ձախ ափին՝ Քռնա գյուղում։ Նրանց գլխավորում էր Հովհաննես Քռնեցին։ Պայքարի բուռն շրջանում 1380-ական թթ. Հովհաննես Որոտնեցու դպրոցը տեղափոխվում է Ապրակունիս, իսկ Սարգիս Ապրակունեցու դպրոցը՝ Աստապատ գյուղ։ Մաքաղիա Ղրիմեցին ոչ միայն հովանավորել է այդ դպրոցները, այլև դասավանդել այնտեղ։ Տասնհինգամյա պայքարից հետո հակաունիթոռական շարժման ակտիվի մասնակից Մաքաղիա Ղրիմեցին 1384-ին Ապրակոլնիսում թունավորում է ունիթոռներից կաշառված իր սաներից մեկի մայրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 189