Երնջակ (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երնջակ (այլ կիրառումներ)
Երնջակ, նախկինում վաղ միջնադարյան հայաբնակ քաղաք, որն այժմ քաղաքատեղի է ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Հանրապետության Ջուղայի շրջանի տարածքում։ Գտնվում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի կենտրոնում, Երնջակ գետի միջին հոսանքում, համանուն բերդի մոտ[1]։
Քաղաքատեղի | ||
---|---|---|
Երնջակ | ||
Երկիր | Ադրբեջան | |
Բնակչություն | 0 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում էր ներկայիս Ջուղայի շրջանի Պարոնտեր գյուղի տեղոմ և նրա մերձակայքում։ Ընդգրկում էր շուրջ 4-5 կմ² տարածություն[1]։
19-րդ դարի կեսերին Պարոնտեր գյուղի պարսիկ բնակիչները քաղաքատեղի ավերակները վեր են ածել մշակովի դաշտերի։ Այժմ քաղաքատեղի ծայրամասային շինությունների ավերակների աննշան հետքերը տեսանելի են Երնջակ գետի աջակողմյան ձորակներում ու բարձունքների վրա[1]։
Գերեզմանատուն
խմբագրելԵրնջակ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, լեռնալանջին գտնվում էր 9-12-րդ դարերին պատկանող գերեզմանատուն։ Մինչև 20-րդ դարի սկգբները այս գերեզմանատան պահպանված տապանաքարերի թիվը կազմել է ավելի քան 120, որոնք աստիճանաբար տեղահան են արված և ծածկված են հողի շերտով։ Մնացած տապանաքարերի արձանագրությունները քայքայված են։ 1980-ականների դրությամբ առկա էր միայն 15 հարթ տապանաքար խաչքարերի տեսքով։ Տապանքարերից 8 արձանագիր էին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 75-76, էջեր 75-76 — 224 էջ։