Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սագարեջո)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի Վրաստանի Կախեթի մարզի Սագարեջոյի շրջանի Սագարեջո քաղաքում[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍագարեջո, Սագարեջոյի շրջան
ՏարածաշրջանԿախեթի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական
Օծման թվականԱնհայտ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԳոյություն չունի
ՀիմնադիրԱվետիք Բեհբուդյան
Ճարտարապետական ոճՀայկական

Պատմություն խմբագրել

Եկեղեցու մասին քիչ տեղեկատվություն է հայտնի։ Կառուցման թվականը անհայտ է։ 1818 թվականի վավերագրերից մեկում գրված է, որ այն կառուցվել է իշխան Ավետիք Բեհբուդյանի ֆինանսավորմամբ[1][2]։

19-րդ դարում Բեհբուդյան տոհմի ներկայացուցիչները հին եկեղեցու տեղում կամ որպես շարունակություն կառուցել են նոր եկեղեցի[1][3]։ Եկեղեցու մասին առկա են բազմաթիվ վկայություններ 19-րդ դարի վավերագրերում[1]։

1914 թվականին եկեղեցուն կից բացվել է հայկական դպրոց[1][4]։

Սուրբ Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 1923 թվականը, որից հետո փակվել է։ Փակվելուց կարճ ժամանակ անց ամբողջությամբ քանդվել է և տեղում հիվանդանոց կառուցվել[1][5]։

Եկեղեցում պահվել են բազմաթիվ արժեքավոր եկեղեցական իրեր՝ հին ձեռագրեր, գրքեր, խորհրդատետր, սրբապատկեր, արծաթե սկիհ, աշտանակ, շուրջառ և այլն[1][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել