Ալբերտ Սոխիկյան
Ալբերտ Արտաշեսի Սոխիկյան (հոկտեմբերի 27, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 8, 2017[1]), ճարտարապետ, դիզայներ, նկարիչ, քանդակագործ, մանկավարժ։ Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (2016)[2]։
Ալբերտ Արտաշեսի Սոխիկյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Ալբերտ Արտաշեսի Սոխիկյան |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1947 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 8, 2017 (69 տարեկան) |
Ազգություն | հայ |
Գործունեություն | ճարտարապետ, դիզայներ, նկարիչ, մանկավարժ, քանդակագործ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1965-1971 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1971-1972 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում։ 1972-1978 թվականներին՝ Տեխնիկական էթիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի (АФВНИИТЭ) նկարիչ-կոնստրուկտոր, 1978-1979 թվականներին՝ «Ալգորիթմ» գիտահետազոտական կենտրոնի դիզայնի բաժնի վարիչ։ 1982 թվականին վերապատրաստվել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում։ 1979-1992 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նկարչության ամբիոնի ավագ դասախոս, 1993-1997 թվականներին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 1992 թվականից՝ ԵՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, դոցենտ, պրոֆեսոր։ 2002 թվականից ԵՐՃՇՊՀ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ԵՐՃՇՊՀ-ի ավագանու անդամ, ՀՃՄ և ՀԴՄ անդամ[3]։ Մասնակցել է միջազգային, համամիութենական, հանրապետական և անհատական ցուցահանդեսների։
Ստեղծագործական գործունեությունԽմբագրել
Հեղինակ և համահեղինակ է մի շարք ճարտարապետական, քաղաքաշինական նախագծերի։ Հեղինակ է Երևանի պատմության թանգարանի դիզայնի, Երևանի զինանշանի։ Երևանի պատվավոր քաղաքացու մեդալի հեղինակն է։
Ալբերտ Սոխիկյանի նախագծերով կառուցվել են՝
- Ֆ․ Նանսենի անվան այգում գտնվող Ֆ․ Նանսենի թանգարան-համալիրը, Երևան, 2014 թ․
- «Լրագրողի արձանը», Երևան, 2014 թ․[4]
- Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին Երևանում, 2013 թ․
- «Օջախ» ռեստորանային համալիրը, Երևան
- «No One» բրենդային խանութը, Երևան
- «Անի» ռեստորանային համալիրը, Դոնի Ռոստով, 2012 թ․
- Մի քանի տասնյակ տներ Երևանում և քաղաքից դուրս
Ստեղծել է դիմանկարներ, ինքնադիմանկարներ, կոմպոզիցիաներ։
Դիմանկարներ՝
- Կարեն Դեմիրճյան
- Շառլ Ազնավուր
- Մարտիրոս Սարյան
- Տիգրան Պետրոսյան
- Վիլյամ Սարոյան
- Ռաֆայել Վահանյան
- Երվանդ Զախարյան
- Վլադիմիր Պուտին
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ԵՐՃՇՊՀ լավագույն դասախոս, 2008 թ․
- Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի դափնեկիր
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալի դափնեկիր
- Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, 2016 թ․ [2]
ՊատկերասրահԽմբագրել
Նանսենի թանգարանը և հուշարձանը Երևանի Նանսենի այգում
Կարեն Դեմիրճյանի դիմանկարը համանուն թանգարանում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Մահացել է Ալբերտ Սոխիկյանը»։ nuaca.am։ Վերցված է 2017-05-08
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ»։ president.am։ Վերցված է 2017-04-20
- ↑ «Սոխիկյան Ալբերտ Արտաշեսի»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-10-20
- ↑ Թող ների մեզ Գագիկ Շամշյանը, բայց իրեն չենք քանդակել. լրագրողի արձանի հեղինակ