Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորատուս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորատուս)[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի Նորատուս գյուղում, կառուցվել է 9-րդ դարում Սահակ Սյունեցի իշխանի նախաձեռնությամբ։ Եկեղեցին սրբատաշ է, ունեցել է մեծ քարերով կառուցված գմբեթավոր սրահ, բայց տարիների ընթացքում փլուզվել է, սակայն Ալաշկերտից ներգաղթողներն այն ծածկել են գերաններով։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Նորատուս)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՆորատուս
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
Իշխանական գերեզման, Սրբ․ Աստվածածին եկեղեցու բակում

Եկեղեցու բակում կան բազմաթիվ խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 996 թվականով, որն այժմ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Եկեղեցու շրջակայքում կա 9-17-րդ դարերի գերեզմանոց, որտեղ նաև կան տարբեր դարերի պատկանող շուրջ 43 խաչքարեր։

Վերանորոգում խմբագրել

Առաջին վերանորոգման աշխատանքները իրականացվել են 1974-1975 թվականներին։ Երկրորդ անգամ վերանորոգման աշխատանքները սկսել են 2011-2012 թվականներին[2]։ Եկեղեցին այժմ գործում է[3]։

Տես նաև խմբագրել

Գեղարքունիքի մարզի եկեղեցիների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. hushardzantest. «ԵԿԵՂԵՑԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  2. «Վերականգնվում է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
  3. «Բացվեց եւ վերաօծվեց Նորատուսի Սուրբ Աստվածածին վերականգնված եկեղեցին - Գեղարքունիքի մարզպետարան». gegharkunik.mtad.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.