Սահակ Գ Սյունի, Սյունիքի իշխանության հյուսիսում գտնվող Գեղարքունիքի գավառի իշխան 821-831 (կամ 832) թվականներին։ Եղել է Սյունիքի իշխան Վասակ Գ Իշխանիկի որդին, ով հոր մահից հետո դառնում է Գեղարքունիքի գահերեց իշխան։ Սահակ Սյունու կառավարման ընթացքում նրա տիրույթները ենթարկվում են արաբների հարձակումներին: Իր կառավարման սկզբին Խուրամյան շարժման ղեկավար Բաբեկը հարձակվում է Սյունիքի Բաղք ու Գեղարքունիք գավառների վրա։

Սահակ Սյունի
Բագրատունյաց Հայաստան Գեղարքունիքի գահերեց իշխան
821 - 831
Նախորդող չկա
Հաջորդող Գրիգոր Սուփան Ա
 
Ազգություն հայ
Դավանանք Հայ առաքելական եկեղեցի
Դինաստիա Սյունիներ
Հայր Վասակ Գ
Զավակներ Գրիգոր Սուփան Ա

Հոր՝ Վասակ Իշխանիկի մահից հետո Սյունիների տոհմը բաժանվել էր հինգ ճյուղերի, որոնցից մեկի՝ Հայկազուննիների տոհմի հիմնադիրը դառնում է Սահակը։ 831 թվականին արաբները հերթական անգամ հարձակվում են Գեղարքունիքի վրա։ Հրազդան գետի ափին գտնվող Կավակերտ բնակավայրում տեղի ունեցած ճակատամարտում արշավանքը գլխավորած Խալիդ ոստիկանի դեմ պայքարի ժամանակ իշխանը զոհվում է։ Հուղարկավորության արարողությունը կատարում է Հայոց կաթողիկոս Դավիթ Բ Կակաղեցին:

Նրան հաջորդում է իր որդին՝ Գրիգոր Սուփան Ա-ն, ում կառավարման ընթացքը ևս ուղեկցվում է արաբների հարձակումներով։ Սահակի մասին հետագայում գրում է Հովհաննես Ե Դրասխանակերտցին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Դրասխանակերտցի гл. XXV // Հայոց պատմություն. — Երևան, 1986.