Սուրբ Աստվածածին եկեղեցի (Յամուսուկրո)
Բազիլիկա Նոտր Դամ-դե-լա-Պե կամ Բազիլիկա Սուրբ Մարիամ Աստվածածնի (ֆր.՝ Notre Dame de la Paix), կաթոլիկ եկեղեցի Կոտ դ'Իվուարի մայրաքաղաքում, ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ եկեղեցին աշխարհում[3]։ Այն կառուցվել է 1985 թվականից մինչև 1989 թվականը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի օրինակով։ Տաճարի օծումը տեղի է ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 10-ին, կատարել է հովվապետ Հովհաննես Պողոս II-ը։ Նույն տարվա հոկտեմբերի 30-ին տաճարին շնորհվել էր փոքր բազիլիկայի պատվավոր կարգավիճակ։
Նոտր Դամ-դե-լա-Պե ֆր.՝ Notre Dame de la Paix | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ և կաստյոլ |
Երկիր | Կոտ դ'Իվուար |
Տեղագրություն | Յամուսուկրո |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Թեմ | Roman Catholic Diocese of Yamoussoukro? |
Հիմնական ամսաթվերը | 1985 |
Նվիրված | Our Lady of Peace?[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Pierre Fakhoury? |
Կառուցման սկիզբ | 1985 |
Կառուցման ավարտ | 1989 |
Հիմնադրված | 1985 |
Բարձրություն | 158 մետր[2] |
Basilique de Notre Dame de la Paix Վիքիպահեստում | |
basiliquenotredamedelapaix.com |
Պատմությունը
խմբագրելԹեև Յամուսուկրո բազիլիկան գերազանցում է Վատիկանի նախատիպը և' տարածքով (30 հազար քմ), և' ըստ գմբեթի բարձրության (158 մետր), ներքին տարածությունը նախատեսված է այնպես, որ տեղավորում է ոչ ավելի քան 18 000 հավատացյալների, այն ժամանակ, երբ Սուրբ Պետրոսի տաճարը երեք անգամ ավելի մեծ է։
Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը տաճարի օծմանը իր մասնակցության պայման է դրել կողքին հիվանդանոցների կառուցումը։ Այս խոստումը նրան տրվել է, և պապն անձամբ է դաշտում դրել ոչ հեռու գտնվող եկեղեցու հիմնաքարը, որը կարելի է տեսնել այնտեղ նաև այսօր։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Աստվածածին եկեղեցի (Յամուսուկրո)» հոդվածին։ |