Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կժաձոր)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Կժաձոր գյուղում (Շահբուզի շրջան)[1]։ Այն տեղակայված է եղել գյուղի կենտրոնական մասում[1][2][3]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կժաձոր)



Պատմություն խմբագրել

Եկեղեցին հիմնադրվել է 12-րդ կամ 13-րդ դարերում և վերանորոգվել է 17-րդ դարում[2][3]։ Համաձայն 1667 թվականին Շոռոթ գյուղում գրված ավետարանի՝ եկեղեցին ժամանակին աջակցել է մի մեծ միաբանության[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցված է եղել բազիլիկ ոճով, ունեցել է միայն մեկ նավ, երկու բեմ, երկու աղոթատուն և մեկ սրահ[2][3]։

Ավերում խմբագրել

Եկեղեցին կանգուն և լավ պահպանված վիճակում է եղել մինչև ուշ խորհրդային շրջանը[2][3]։ Այն 1988 թվականին ներառվել է Ադրբեջանական ԽՍՀ պատմական և մշակութային կոթողների ցանկում՝ 2855 համարի ներքո[1]։

Ինչպես փաստում է Caucasus Heritage Watch-ը, եկեղեցին ավերվել է 1997-ից մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 418–419. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ayvazyan, Argam. Nakhijevani kotvoghayin hushardzannern u patkerakandaknery․ Yerevan: Hayastan. 1987, p. 118.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ayvazyan, Argam. Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 114.