Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ադանա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող ավերված եկեղեցի Կիլիկիայում, ներկայիս՝ Թուրքիայի Հանրապետության Ադանայի մարզի Ադանա քաղաքում[1][2]։ Կառուցվել է 13-րդ դարից առաջ, վերստին վերանորոգվել է 1840 թվականին, նույնանուն եկեղեցու տեղում[3]։ Մինչև 20-րդ դարի սկիզբ եկեղեցուն կից գործում էր վարժարան[2]։ Հայ առաքելական համայնքին ծառայել է մինչև 1922 թվականը[3]։ Քանդվել է 1970-ական թվականներին, որպեսզի տեղ բացվի Թուրքիայի կենտրոնական բանկի տարածաշրջանային շենքը կառուցելու համար[4]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կորսված եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ադանայի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 12-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրել13-րդ դարից սկսած հաճախ է հիշատակվում Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցու հետ միասին[3]։ Եկեղեցու շինարարության նախաձեռնողը եղել է Նահապետ Աղան, ճարտարապետը՝ Հակոբ Խալֆան, իսկ ծախսերը հոգացել են Ադանայի հայերը[3]։ 1890 թվականին, Ադանայի հոգևոր առաջնորդ Մկրտիչ արքեպիսկոպոս Վեհապետյանի գլխավորությամբ, Ադանայի հայերը նշում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Ստեփանոս եկեղեցիների 50-ամյակը[3]։ Ադանացիները Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչում էին՝ «Վերի Եկեղեցի», իսկ Սուրբ Ստեփանոսը՝ «Վարի Եկեղեցի»՝ առաջնին բլրային, իսկ երկրորդին դաշտային դիրքի պատճառով[3]։
Ղևոնդ Ալիշանը իր «Սիսուան» աշխատությունում գրում է՝
Վարժարան
խմբագրել1850-1860 թվականներին եկեղեցին ուներ երկհարկանի վարժարան, մեկ սրահով, որտեղ սովորում էր 200-300 աշակերտ՝ մեկ կամ երկու վարժապետով։ 1860-ական թվականներին վարժարանում պաշտոնավարում էր վարժապետ Լեչինյանը։ Միևնույն ժամանակ, Կոստանդնուպոլսի Պատրիարքարանից Սիս են ուղարկվում վարդապետ Մկրտիչ Խրիմյանը և վարժապետ Պետրոս Տեր-Թորոսյանը։ Նախ նրանք հայերենի և երաժշտության դասեր են տալիս Սսի Ժառանգավորաց վարժարանում, ապա Պետրոսը հրավիրվում է Ադանայի Ազգային վարժարան, որի համար Սուրբ Աստվածածին եկեղեցու վարժարանում ստեղծում է մասնավոր դասարան՝ 15-20 հոգուց բաղկացած աղջիկների համար։ Պետրոս վարժապետից հետո վարժարանում դասավանդում է Երուսաղեմի միաբան վարժապետ Խաչատուր Խանկյանը։ 1872 թվականին, Կոստանդնուպոլսից ուսուցչության է հրավիրվում Արամայիս վարժապետը, որին էլ հանձնվում է այն հարկաբաժինը, որը Պետրոս վարժապետի ժամանակ ստեղծվել աղջիկների վարժարանի համար։ Արամայիսը Վերի և Վարի վարժարաններից հավաքում է 50-60 հոգի առաջադեմ աշակերտների և դասավանդում նրանց՝ աշխարհաբար ընթերցանություն, քերականություն և հայոց պատմություն։ Նա դասարանում հայերեն խոսելը դարձնում է պարտադիր։ Արամայիսի մեկնելուց հետո, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Մկրտիչ Ա Քեֆսիզյանը Սսից Ադանա է ուղարկում Վրթանես վարդապետին[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Սուրբ Աստվածածին եկեղեցին 1908 թվականի հունվարի 15-ին
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին (ձախ կողմում)
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին 1908 թվականի մարտի 12-ին
-
Կիսավեր Սուրբ Աստվածածին եկեղեցին Ադանայի կոտորածից հետո, 1909 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 31 — 1008 էջ։
- ↑ 2,0 2,1 «Հայոց պաշտամունքային վայրեր», Ստեփան Մելիք-Բախշյան, Երևան, ԵՊՀ Հրատարակչություն, 2009, էջ 48․
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Ատանայի հայոց պատմութիւն», Բիւզանդ Եղիայեան, Անթիլիաս, Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1970, էջ 617-620, 864․
- ↑ Cultural Genocide
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ադանա) կատեգորիայում։ |