Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը (նկար, Դալի)

«Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը» (իսպ.՝ La tentación de San Antonio), իսպանացի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի նկարը՝ վրձնած 1946 թվականին։ Պահվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։ Այս աշխատանքը համարվում է Դալիի ստեղծագործությունների նախակարապետը՝ մտնելով լայնորեն հայտնի «դասական շրջանի» կամ «Դալիի ռենեսանսի» մեջ։

Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի[1]
տարի1946[1]
բարձրություն90 սանտիմետր
լայնություն120 սանտիմետր
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունսյուրռեալիզմ[1]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան, Իսպանիա[1] և ԱՄՆ[1]
հավաքածուԳեղեցիկ արվեստների թագավորական թանգարան[2]
հիմնական թեմաTemptations of Saint Anthony?
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1946 թվականին Դալին նկարել է «Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը» նկարը Գի դը Մոպասանի «Սիրելի ընկեր» նովելի մոտիվներով ամերիկացի կինոռեժիսոր Ալբերտ Լևինի նկարահանած ֆիլմի մրցույթում գայթակղված սրբի կերպարի ստեղծման համար։ Դա եղել է միակ գեղարվեստական մրցույթը, որին մասնակցել է Դալին։ Վերջին հաշվով, ֆիլմի համար ընտրված նկարի հեղինակը դարձել է սյուրռեալիստ նկարիչ Մաքս Էռնստը[3]։

Նկարը պարունակում է բազմաթիվ սյուրռեալիստական տարրեր, որ բնորոշ են Դալիի աշխատանքներին։ Այն դարձել է առաջին ստեղծագործությունը, որ արտացոլել է նկարչի հետաքրքրությունը Երկնքի և Երկրի միջև տարածության հանդեպ[4]։ Նկարը ներկայումս գտնվում է Բելգիայի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում[5]։

Նկարագրություն խմբագրել

«Սուրբ Անտոնիոյի գայթակղությունը» նկարված է յուղաներկերով՝ կտավի վրա։ Պատկերված է անապատային բնապատկեր՝ հորիզոնի ցածր գիծը բարձր ամպերով և մութ, ջերմացնող գույներով բաց երկնքում։ Սուրբ Անտոնիոն ծնկի է իջել ներքևի ձախ անկյունում․ աջ ձեռքում պահում է խաչը, մարդկային գանգը ընկած է նրա աջ ոտքի մոտ, փղերի շքերթը՝ ձիու գլխավորությամբ, մոտենում է սրբազղան Անտոնիոյին։ Փղերը բեռնված են գայթակղություն խորհրդանշող առարկաներով՝ մերկ կնոջ արձան՝ կանգնած ցանկության գավաթի մեջ, կոթող, ոչ մեծ շինություն՝ մերկ կնոջ մարմնի մասով և աշտարակ։ Կենդանիները պատկերված են երկար իլիկաձև ոտքերով, որ դարձնում է նրանց կերպարը անկշռելի։ Ետին պլանում երևում է Էլ Էսկորիալ վանքը։

Նկարի վերլուծություն խմբագրել

Անտոնիո Մեծը իրականում գոյություն ունեցող ճգնավոր է եղել։ Ապրել է անապատում 3-րդից 4-րդ դարերում։ Գործնականում ամեն գիշեր նրան երևացել է Սատանան և գայթակղելով՝ նրան ուղարկել է բազմազան գայթակղող, մեղավոր երազներ[6]։ Նկարը պատկերում է Սուրբ Անտոնիոյի հակամարտությունը գայթակղությունների դեմ։ Այդ գործում նրան օգնում է խաչը՝ ճգնավորի անկոտրում հավատի խորհրդանիշը։ Սրբի մերկ մարմինը անձնավորում է նրա թուլությունը։ Նկարի կիզակետը հանդիսանում է կենդանիների շքերթը՝ տեղավորված նկարի կենտրոնում։ Շքերթը գլխավորող ձին մարմնավորում է ուժ, քաղցրասիրություն և հզորություն։ Հետո դիտողը տեսնում է փղերին, որոնցից յուրաքանչյուրն իր վրա տանում է գայթակղության պտուղները։ Ձախից առաջին փիղը տանում է իր վրա ցանկության ոսկյա գավաթը, որի մեջ կանգնած է մերկ կինը՝ իր կերպարով ընդգծերով ստեղծագործության էրոտիկ բնույթը։ Մեջտեղի փիղը տանում է իշխանության խորհրդանիշ Կոթողը, որը հիշեցնում է Հռոմի հայտնի քանդակագործ Լորենցո Բերնինիի աշխատանքը։ Հաջորդ երկու փղերը ծանրաբեռնված են Անդրեա Պալլադիոյի ոճով վենետիկյան շենքերով[7]։ Ետին պլանում ևս մի փիղ կա, որ տանում է ֆալլոսյան հնչերանգներով բարձր աշտարակ, իսկ ամպերի մեջ կարելի է տեսնել Էսկորիալից մի քանի բեկորներ՝ որպես օրենքի և հոգևոր կարգի խորհրդանիշ։ Փղերի ոտքերը անասելի մաշված են և թվում է, թե ուր որ է կջարդվեն ու մրգերը կլցվեն սրբի վրա։

Դալին համարել է, որ շատ առարկաներ տիրապետում են հոգևոր ուժի և ուզում էր պատկերել այդ հոգևոր ուժը իր աշխատանքներում։ Նման պատկերացումները նկարչին ներշնչել էր ոգրորվածությունը ատոմային էներգետիկայով, մասնավորապես՝ ատոմային ռումբով, որը նա համարել է առանձնապես միստիկ և հզոր[4]։ Այս կտավը համարվում է Դալիի աշխատանքներից առաջինը, որտեղ հեղինակը հետաքրքրություն է ցուցաբերել այնպիսի թեմաների նկատմամբ, ինչպես ձգողականության անկշռելիությունն ու չեզոքությունն են և «… սկսել է զուգակցել իր աշխատանքներում ոգեկոչությունը, դասական գեղարվեստը և ատոմային դարի կերպարները»[8]։

Գրականություն խմբագրել

  • Искушение святого Антония, Сальвадор Дали, 1946. Музеи мира и картины известных художников
  • История одного шедевра: «Искушение святого Антония» Дали. diletant.media. 
  • Макс Эрнст. Искушение святого Антония
  • «Dali, The Temptation of saint Anthony at the Royal Museums of Fine Arts of Belgium». Retrieved 13 September 2018. Искушение святого Антония, Сальвадор Дали, 1946]. Музеи мира и картины известных художников.
  • Fiona Bradley. Dalí (Domènech), Salvador // Oxford Art Online. — Oxford University Press, 2003.
  • The temptation ot Saint Anthony // Max Beckmann’s Triptychs. — Cambridge, MA and London, England: Harvard University Press. — ISBN 978-0-674-49765-8.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/images/221456
  3. «Макс Эрнст. Искушение святого Антония». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  4. 4,0 4,1 Fiona Bradley Dalí (Domènech), Salvador // Oxford Art Online. — Oxford University Press, 2003.
  5. «"Dali, The Temptation of saint Anthony at the Royal Museums of Fine Arts of Belgium". Retrieved 13 September 2018» (ռուսերեն). Музеи мира и картины известных художников. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  6. «Искушение святого Антония, Сальвадор Дали, 1946» (ռուսերեն). Музеи мира и картины известных художников. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  7. The Temptation ot Saint Anthony // Max Beckmann's Triptychs. — Cambridge, MA and London, England: Harvard University Press. — ISBN 978-0-674-49765-8.
  8. «История одного шедевра: «Искушение святого Антония» Дали» (ռուսերեն). diletant.media. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.