Սուսաննա Գեորգիևսկայա
Սուսաննա Միխայլովնա Գեորգիևսկայա (ծննդյամբ՝ Զգուտ, մայիսի 10 (23), 1916, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1974 կամ 1974[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային մանկագիր։
Սուսաննա Գեորգիևսկայա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10 (23), 1916 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1974 (58 տարեկան) կամ 1974[1] |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | մանկագիր և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Աշխատավայր | Intourist? |
Պարգևներ | |
Ամուսին | Վալենտին Գլուշկո |
Կենսագրություն խմբագրել
Սուսաննա Գեորգիևսկայան ծնվել է Օդեսայում, հրեա վաճառական Ռահմիլ (Միխայիլ) Իսաևիչ Զգուտի և նրա կնոջ՝ Նինա Իզրաիլևնայի (ծն.՝ Մալայա) ընտանիքում[2]։
Նրա վաղ շրջանի կենսագրության մասին տեղեկությունները հակասական են։ Գեորգիևսկայայի պապը Օդեսայում կաթնամթերքի մեծ արտադրություն է ունեցել և կուլակաթափ է արվել։ Այդ պատճառով էլ, Սուսաննա Միխայլովնան փորձել է հեռու մնալ իր ոչ պրոլետարական ծագումից, այդ թվում՝ փոխել ծննդյան ամսաթիվը։
Աղբյուրների մեծ մասը, այդ թվում՝ Մեծ Խորհրդային հանրագիտարանը, նշում է Գեորգիևսկայայի ծննդյան ամսաթիվը՝ 1916 թվականի մայիսի 10 (23)[3]։ Սակայն, դա հակասում է այն տեղեկատվությանը, որ Սուսաննան ամուսնացել է Վալենտին Պետրովիչ Գլուշկոյի հետ 1930 թվականին[4] (հետագայում նա դարձել է Վսևոլոդ Կոստիրիկի նախատիպը Գեորգիևսկայայի «Սուտասան» վեպից[5]))։ Ինքը՝ Գեորգիևսկայան, «Միջակետ» նովելում նշել է, որ 1923 թվականին նա 10 տարեկան է եղել[6]։ Վլադիմիր Իոսիֆովիչ Գլոցերը նրա ծննդյան տարեթիվը նշել է 1910 թվական[7]։
Լիդիա Չուկովսկայայի գրած քննադատական կենսագրական ակնարկում նշվում է, որ Գեորգիևսկայան ծնողների հետ տեղափոխվել է Լենինգրադ 1930 թվականին[8]։ Նույն թվականին Սերգեյ Ալեքսանդրովիչ Սնեգովը ծանոթանալով նրա հետ որպես Գլուշկոյի կին, նկարագրել է նրան հետևյալ կերպ․ «Նա փոքրամարմին էր, գեղեցիկ, նազելի, արագաշարժ, մուգ աչքերով և մուգ մազերով, տարօրինակ հագնված» և նշել է, որ աշխատում է Լենինգրադի Ինտուրիստում։ 1933 թվականի գարնանը նա Գլուշկոյից բաժանվել է[9]։
Նա, ըստ տարբեր աղբյուրների, ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը 1935 թվականին[3] կամ Լենինգրադի օտար լեզուների ինստիտուտը 1936 թվականին[10]։
1936 թվականի սկզբին թարգմանությունների և ակնարկների առաջին հրապարակումները կատարել է Աշխարհի շուրջը»[11] ամսագրում և Լենինյան իսկրա[12] թերթում՝ Ս. Զգուտ անունով։ Ըստ Լենինյան իսկրայի թղթակից Աբրամ Լազարևիչ Ստարկովի հուշերի՝ Սուսաննան որոշ ձեռագրեր է ներկայացրել էր որպես արտասահմանյան հեղինակների հրապարակումների վերապատումներ, սակայն թերթի խմբագիրները կարծիք էին հայտնել, որ դրանք իր իսկ երևակայության արգասիքներն են։ Մոտավորապես այս ժամանակահատվածում Սուսաննան ամուսնացավ ճարտարապետ Գեորգիևսկու հետ և որոշ ժամանակ անց սկսեց հրատարակվել նրա ազգանունով[13][14]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Սնեգովի վարկածով նա պատերազմի սկզբում ամուսնալուծվել է Գեորգիևսկուց, իսկ նրանց փոքրիկ որդին՝ Պետյան, այդ ժամանակ մահացել է[13]։ Ստարկովը, ըստ իր գործընկեր Սուսաննայի, գրում է, որ Գեորգիևսկայայի ամուսինն ու որդին մահացել են պաշարված Լենինգրադում։ 1943 թվականի ապրիլից նա ծառայել է որպես թարգմանիչ և հաղորդավար Հյուսիսային նավատորմի քաղաքական տնօրինության թշնամական զորքերի հետ աշխատանքի բաժնում, զբաղվել է քարոզչական նյութերի թարգմանությամբ և բարձրախոսներով դրանք հեռարձակել է թշնամու դիրքերում[15][14]։
Պատերազմից հետո նա լայն ճանաչում է ձեռք բերել տարբեր տարիքի երեխաների մասին գրած գրքերով, որոնք վերահրատարակվել են 21-րդ դարում։ Ամենահաջողվածներից են «Սուտասանը» (1969) և «Զանգերը» (1972) վիպակները, ինչպես նաև «Հայրիկը» (1973) վեպը։
1974 թվականի նոյեմբերի 27-ին Գեորգիևսկայան ինքնասպանություն է գործել[14][16]։ Ըստ Դմիտրի Բիկովի վարկածի, նա թունավորել է իրեն՝ տառապելով ծանր կլինիկական դեպրեսիայից[17]։ Ըստ «Հանուն Հայրենիքի» թերթի թղթակից Նատալյա Ժուրավլևայի՝ Գեորգիևսկայայի ինքնասպանության պատճառ է դարձել «Սուտասանը» վեպի հերոսների կերպարների ոչ ճիշտ ներկայացումը վեպի հիման վրա Կենտրոնական մանկական թատրոնում բեմականացված ներկայացման մեջ[18]։
Գեորգիևսկայան թաղված է Կոմարովի գերեզմանատանը։
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (24.10.1944)
- «Արիության համար» մեդալ (10.4.1944)
- մեդալ «Խորհրդային Անդրբևեռի պաշտպանության համար»[19]
Քննադատություն խմբագրել
Ա. Վ. Դանովսկու բնութագրմամբ, Գեորգիևսկայայի ստեղծագործությունների մեծ մասը նախատեսված է դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար։ Միևնույն ժամանակ, նրանք «տոգորված են քնարականությամբ, բարոյական և հայրենասիրական խոր պաթոսով», իսկ նրանց հերոսներին «բնորոշ են քաջությունն ու արիությունը, հոգևոր վեհությունը, իսկական բարեկամությունն ու ընկերությունը»[10]։
Վոլֆգանգ Կազակը նշում է, որ Գեորգիևսկայայի ստեղծագործությունները հասցեագրված են նաև մեծահասակներին՝ նպատակ ունենալով «օգնել նրանց ավելի խորը հասկանալ երեխայի քնքուշ հոգին»։ Նրա կարծիքով «Գեորգիևսկայայի ոճին բնորոշ է յուրօրինակ հակիրճությունը, հեղինակը հաճախ սահմանափակվում է հիմնական նախադասություններով, պատմվածքը կառուցվում է որպես դրվագների հերթափոխ»[16]։
Դմիտրի Բիկովի կարծիքով, Գեորգիևսկայայի ոճը արտահայտիչ է, իսկ նրա ստեղծագործությունը «բացում է դռները դեպի կախարդական աշխարհ, որը նման չէ առօրյա կյանքին, որտեղ մենք գոյություն ունենք»։ Նա հատկապես առանձնացնում է երիտասարդներին ուղղված «Հայրիկ» և «Սուտասան» վեպերը, ինչպես նաև «Զանգակները» սիրային վիպակը և նշում մանկության տարիներին իր վրա թողած տպավորությունների նմանությունը Սուսաննա Գեորգիևսկայայի և Գալինա Դեմիկինայի ստեղծագործություններին[17]։
Մատենագիտություն խմբագրել
- Бабушкино море, М., Детгиз, 1949
- Отрочество, М., Детгиз, 1954 (рассказ о том, как ребенок расстается с детством)
- Повести и рассказы, 1954
- Три повести (сборник повестей), 1957
- Тарасик, 1959 (описание внутреннего мира 5-летнего ребенка соседствует с изображением кризиса в жизни родителей)
- Серебряное слово, М., Гослитиздат, 1955 (о работнице библиотеки, начинающей свою деятельность в Туве)
- Светлые города, М., Советский писатель,1964
- Портной особого платья, М., 1964
- Дважды два — четыре: романтическая повесть, М., Детская литература, 1966
- Лгунья, М., Советская Россия, 1969
- Матрос Капитолина, 1969
- Родился человек, 1970
- Пека, 1970
- Фея горького миндаля, 1970
- Тетушка Зубная Боль: сказочная повесть, М, Детская литература,1972
- Любовь и кибернетика, 1972
- Колокола, 1972
- Отец, 1973
- Юг и север, М., Детская литература, 1974
- Повести о любви (сборник повестей: Отец. Дважды два - четыре. Серебряное слово. Пека), 1975
- Старости не бывает, 1976
- Галина мама, 1947
- Малолеток Иванов (сборник рассказов), 1950
- Жемчужный остров (сборник рассказов), 1961
- Портной особого платья (сборник рассказов), 1964
- Сказки моего друга (сборник), М., 1964
- Рассказы и сказки, М., 1968
- Фея горького миндаля
- Тентель-Вентель
- Монолог
Գրականություն խմբագրել
- Глушко А. В. Воспоминания об отце // Космос. Время московское… / Сост.: Т. А. Головкина, А. А. Чернобаев. — 2-е изд., испр. — М.: Российский государственный гуманитарный университет, 2018. — С. 46—59. — 631 с. — ISBN 978-5-7281-2032-2
- Կաղապար:РДП
- Вольфганг Казак Георгиевская Сусанна Михайловна // Лексикон русской литературы XX века = Lexikon der russischen Literatur des 20. Jahrhunderts. Vom Beginn des Jahrhunderts bis zum Ende der Sowjetära. / пер. с нем.: Елена Варгафтик, Игорь Бурихин и др.; редактор М. В. Зоркая. — М.: РИК «Культура», 1996. — С. 99.
- Сергей Александрович Снегов Часть пятая: зрелость // Книга бытия. — Калининград: Терра Балтика, 2007. — Т. 2. — 570 с. — ISBN 978-5-98777-023-8
- Старков Абрам Лазаревич Глава третья. 6 // ...И далее везде. — М.: Советский писатель, 1985. — С. 110—115. — 463 с.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Снегов, 2007, Глава первая. Одесса: 2, 3
- ↑ 3,0 3,1 Георгиевская Сусанна Михайловна / Русакова А. Ф. // Газлифт — Гоголево. — М. : Советская энциклопедия, 1971. — С. 318. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 6).
- ↑ Снегов, 2007, Глава первая. Одесса: 3
- ↑ Глушко, 2018
- ↑ Георгиевская С. Двоеточие // Огонёк : журнал. — 1968. — № 26 (2139). — С. 9.
- ↑ Глоцер Владимир. Чрезвычайно светский человек. — В: Вот какой Хармс! Взгляд современников // Новый мир : журнал. — 2006. — № 2. — С. 130.
- ↑ Чуковская Л. К. С. Георгиевская. Критико-биографический очерк. — М.: Детгиз, 1955. — С. 6. — 64 с.
- ↑ Снегов, 2007, Глава первая. Одесса: 3, 7.
- ↑ 10,0 10,1 Русские детские писатели, 1997
- ↑ Гофрен Г. Дисциплинарный батальон // Вокруг света : журнал / перевод С. Згут. — 1936. — № 1. — С. 20—21.
- ↑ Згут С. Могила мастодонтов // Ленинские искры : газета. — 1936. — № 11 (974). — С. 8.
- ↑ 13,0 13,1 Снегов, 2007, Глава вторая. Ленинград: 4
- ↑ 14,0 14,1 14,2 Старков, 1985
- ↑ «Георгиевская Сусанна Михайловна 1915г.р.». Подвиг народа (ռուսերեն). Минобороны РФ. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 16,0 16,1 Казак, 1996
- ↑ 17,0 17,1 Быков Дмитрий. «Дмитрий Быков — Один — Эхо Москвы, 10.11.2017». Эхо Москвы (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Журавлева Наталья Первая любовь Валентина Петровича Глушко // За Родину : газета. — 2018. — № 3 (2699). — С. 7. Архивировано из первоисточника 1 հունվարի 2022.
- ↑ «Георгиевская Сусанна Михайловна». Память народа (ռուսերեն). Минобороны РФ. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.