Սունդարբան (ազգային պարկ)
Սունդարբան ազգային պարկ, ազգային կենսոլորտային և վագրային արգելոց Արևմտյան Բենգալիայում, Սունդարբան շրջանի հնդկական հատվածում՝ Բրահմապուտրա, Գանգես և Մեգխնի գետերի ընդհանուր դելտայի արտաքին մասում[2]։ Տարածքի ընդհանուր մակերեսը 1 միլիոն հա։ Հողահանդակների կեսից ավելին բաժին է ընկնում Հնդկաստանին, իսկ մնացածը տարածվում է Բանգլադեշում։ Սունդարբանը ծածկված է խիտ մանգրային անտառներով, որոնք համարվում են աշխարհի ամենաընդարձակ մանգրային մացառուտները[3]։ Սունդարբանը հանդիսանում է բենգալյան վագրերի և ուրիշ անհետացող կենդանիների բնակեցման բնական միջավայր։ Պարկում ապրում են նաև թռչունների շատ տեսակներ, անողնաշարավորներ և սողուններ, ինչպես նաև ծովային կոկորդիլոսներ։
Սունդարբան | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Հնդկաստան[1] |
Վարչատարածք | South 24 Parganas district? |
Մակերես | 1330,12 կմ² և 133 010 հեկտար |
Մասն է | Սունդարբան |
Ձևավորում | 1984 |
1911 թվականին անգլիական գաղութացման ժամանակաշրջանում Սունդարբանի շրջանը նկարագրվում էր իբրև անանցանելի, անհայտ և չուսումնասիրված ջունգլիներ՝ Խունգլի և Մեգհնա գետերի գետաբերանների միջև 226 կիլոմետր ձգվածությամբ, 16902 կմ² տարածքով[4]։ Սունդարբան ազգային պարկը հիմնադրվել է 1973 թվականին՝ որպես վագրային արգելոց՝ բենգալյան վագրերի պոպուլյացիայի պահպանման նպատակով։ 1977 թվականին ստացել է արգելոցի կարգավիճակ, իսկ 1984 թվականի մայիսի 4-ին՝ ազգային պարկի։ 1987 թվականին Սունդարբան ազգային պարկը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։ Կենսոլորտային արգելոցի կարգավիճակ ստացել է 1989 թվականին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.unesco.org/mabdb/br/brdir/directory/biores.asp?code=IND+03&mode=all
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ https://rsis.ramsar.org/ris/2370
- ↑ https://www.thehindu.com/news/national/other-states/cyclone-amphan-batters-west-bengal-odisha/article31634110.ece
- ↑ http://whc.unesco.org/en/list/452
Արտաքին հղումներ
խմբագրել- Sundarban National Park(անգլ.)
- Official UNESCO website entry(անգլ.)
- «Project Tiger Reserves in India — Sundarbans» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին.
- «IndianTiger.org Sundarbans National Park» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին.
- Indian Wildlife Tours Sundarbans National Park(անգլ.)
- Web123India: Sundarbans(անգլ.)