Սորդար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 30 կմ հյուսիս-արևմուտք՝ Մշո Սուրբ Կարապետ վանքից հարավ-արևելք, Արածանիի աջ կողմի վտակներից մեկի հովտում։

Գյուղ
Սորդար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՍարդար, Սորդատ, Սորտար, Սորտուր, Սուրդար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սորդար (Աշխարհ)##
Սորդար (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակչությունը կոտորվել կամ տարագրվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Գյուղը հարկատու էր Մշո Սուրբ Կարապետ վանքին։

Բնակչություն խմբագրել

1882 թվականուն ուներ 406 հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 45 տուն բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սորդարն ուներ 1294 թվականին կառուցված եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 665

Աղբյուրներ խմբագրել