Սովորական լորձուն
Սովորական լորձուն, ատլանտյան լորձուն կամ եվրոպական լորձուն (լատին․՝ Myxine glutinosa), բոլորաբերանավորների դասի լորձունկերպերի կարգին պատկանող քորդավոր։
Սովորական լորձուն | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Myxine glutinosa | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Գիշերային կենդանատեսակ է։ Գլխավոր առանձնահատկությունը այն է, որ բազմացման շրջանում բացարձակապես սնունդ չի ընդունում։ Կերպարանափոխությամբ չի զարգանում։
Ատլանտյան լորձունը մեծ վնաս է հասցնում ձկնաբուծությանը։ Վրայի լորձի հեռացման դեպքում կարելի է օգտագործել, որպես սնունդ։
Տարածվածություն
խմբագրելՄիակ բոլորաբերանավորն է, որ լայն տարածքում ունի նախկին Խորհրդային Միության, ներկայիս՝ ԱՊՀ-ի երկրի տարածքում։ Տարածված է նաև Եվրոպայում, Ամերիկայում և Գրենլանդիա կղզու մերձակա ջրերում։
Մեծ մասամբ հանդիպում է հատակի տիղմի մեջ։
Նկարագրություն
խմբագրելՍովորական լորձունի մարմնի չափերը կապված են բնակության վայրի հետ։ Եվրոպայի ափերի մոտ հանդիպող լորձուններ ունեն 36-40 սմ երկարություն, իսկ Ամերիկայում հանդիպողները ավելի մեծ են՝ մինչև 75 սմ։
Վարում է գիշերային կենսակերպ։ Լորձունը որսը բռնում է գիշերային ժամերին։ Լեզվի վրայի ուժեղ ատամներով լորձունը պոկում է ձկան կաշին և միսը։ Հենարան ունենալու համար մարմինը հանգուցաձև փաթաթում և ամուր կպչում է զոհին։
Եթե զոհը չի կորցնում իր կենսական ակտիվությունը, ապա լորձունը մտնում է նրա խռիկային կափարիչի տակ և այնտեղ առատ լորձ լցնում։ Դրա հետևանքով զոհը շնչահեղձ է լինում։ Դրանից հետո լորձունը գլուխը մտցնում է մարմնի մեջ և լափում նրա բոլոր հյուսվածքները[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 40 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լորձուն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական լորձուն» հոդվածին։ |