Սովորական երկթև կամ արևադարձային երկթև թռչող ձուկ (լատին․՝ Exocoetus volitans), սարգանակերպերի կարգի թռչող ձկների ընտանիքի երկարաթև ձկների ցեղին պատկանող արևադարձային ձկնատեսակ։

Սովորական երկթև
Սովորական երկթև
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Կարգ Սարգանակերպեր
Ընտանիք Թռչող ձկներ
Տեսակ Սովորական երկթև
Լատիներեն անվանում
Exocoetidae
Günther, 1866
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սովորական երկթևի միսը բավականին համեղ է, իսկ ձուկը ունի արդյունագործածական կարևոր նշանակություն։ Թռչող է։ Թռչում է 60-65 կմ/ժ արագությամբ՝ 200-400 մետր տարածություն։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Համաշխարհային օվկիանոսի արևադարձային կլիմայական գոտու տաք ջրերում։ Տարածման արեալը բավականին մեծ է։

Ունի արդյունագործածական նշանակություն հատկապես Ճապոնիայում, Չինաստանում, Վիետնամում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում։

Նկարագրություն

խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 20-24 սմ։ Կրծքային լողակները վերածվել են թռչելու օրգանների, որոնք նման են երկու զույգ թևերի։

Թռչելուն օգնում է նաև խոշոր լողափամփուշտը։ Սնվում է վերջրյա և ջրային փոքր կենդանիներով, բայց ինքն էլ զոհ է դառնում գիշատիչ թռչուններին և ձկներին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 63 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական երկթև» հոդվածին։