Սոմա (Մանիսայի մարզ)

(Վերահղված է Սոմա (Թուրքիա)ից)

Սոմա (թուրքերեն՝ Soma), քաղաք Թուրքիայում, որը գտնվում է երկրի արևմուտքում։ Այն գտնվում է Մանիսայի մարզում՝ Եգեյան տարածաշրջանում։ Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Սոմայի բնակչությունը կազմել է 74 158 մարդ[1]։

Բնակավայր
Սոմա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես838,87 կմ²
ԲԾՄ161±1 մետր
Բնակչություն108 981 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ45500
Պաշտոնական կայքsoma.gov.tr
Սոմա (Մանիսայի մարզ) (Թուրքիա)##
Սոմա (Մանիսայի մարզ) (Թուրքիա)

Աշխարհագրություն խմբագրել

Սոմայի շրջանի տարածքը կազմում է 839 կմ²[2]։ Քաղաքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 161 մետր։ Քաղաքը գտնվում է Բաքըրչայ գետի ձախ ափին[3]։ Եգեյան ծովից հեռու է 62 կիլոմետր։

Քաղաքային միկրոթաղամասերն են՝ Թուրութալ կամ Զաֆեր (արևմուտք), Օնյուչ Էյլյուլ (հյուսիս), Հյուրիեթ (արևելք), Սամսաջի (հարավ)։

2014 թվականի մայիսի 13-ին Սոմայի հանքահորում պայթյուն[4] է տեղի ունենում, որի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվում[5]։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղը գորշ ածխի արդյունահանումն է։ Այս վառելիքի հիման վրա կառուցվել են ջերմաէլեկտրակայաններ[6]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ են առաջին անգամ բացվել հանքահորերը՝ ածուխ արդյունահանելու նպատակով։ Այդ ժամանակ ածխի որակը գնահատվեց որպես «շատ վատ», սակայն մի մասն ուղարկվում էր Իզմիր[7]։ Սոմայում կա նաև հողմաէլեկտրակայան, որն ամենամեծերից է Թուրքիայում. այն ունի 119 տուրբին, հզորությունը 140,4 մեգավատտ է[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  2. Turkey Districts
  3. Турция, Маниса, Сома — Яндекс.Карты
  4. Lenta.ru: Мир: Катастрофы: В результате аварии на шахте в Турции погибли более 150 человек
  5. Владельцы турецкой шахты отрицают халатность - BBC Russian - В мире
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  7. Anatolia - World Digital Library
  8. «'Rüzgar'da en büyük olacak | GAZETE VATAN». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմա (Մանիսայի մարզ)» հոդվածին։