Սողոմոն Երամյան
խորհրդային բանակի գեներալ-մայոր
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սողոմոն Ստեփանի Երամյան (հունիսի 17, 1909[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 12, 1987, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1958 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ Խորհրդային բանակում ծառայել է 1931 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին՝ Դոնի Ռոստովի պաշտպանության ժամանակ, եղել է գումարտակի հրամանատար, հետագայում՝ գնդի հրամանատարի, ապա դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը։ Ետպատերազմյան տարիներին աշխատել է Կիևի հակաօդային պաշտպանությունում (ՀՕՊ)։
Սողոմոն Երամյան | |
---|---|
հունիսի 17, 1909[1] - հոկտեմբերի 12, 1987 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] և Մոսկվայի ճակատամարտ[1] |
Պարգևներ |
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 449։ ISBN 978-9939-53-105-2.
- Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 540)։ |