Սողոմոնի թանգարան (ալբ․՝ Muzeu Solomon), թանգարան Ալբանիայի Բերատ քաղաքում, որը նվիրված է Ալբանիայի հրեական համայնքի պատմությանը։

Սողոմոնի թանգարան
Տեսակհրեական թանգարան
Երկիր Ալբանիա
ՏեղագրությունԲերատ
Հիմնադրվել է2018[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը բացվել է 2018 թվականին՝ պրոֆեսոր Սայմոն Վրուշոյի կողմից, որն այն ղեկավարում էր սեփական թոշակով և փոքր նվիրատվություններով[2]։ Վրուշոյի մահից հետո թանգարանը եղել է փակման եզրին։ Ֆրանս-ալբանացի գործարար Գազմենդ Տոսկան, կարդալով թանգարանի և նրա հնարավոր ճակատագրի մասին, հոգացել է թանգարանը քաղաքի ավելի մեծ վայր տեղափոխելու ծախսերը[3]։ Տեղափոխությունը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 29-ին[4]։ Թանգարանն իր նմանների մեջ եզակի է այն պատմություններով, թե ինչպես են ալբանացիները, պահպանելով ազգային ինքնագիտակցության ու ազգային բնութագրի հիմնական հասկացություններից մեկը՝ Բեսան, Հոլոքոստից փրկել են գրեթե 2000 հրեաների[5][6][7]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանում պահվում են փաստաթղթեր, լուսանկարներ և իրեր, որոնք պատկանել են հրեական համայնքին, որը 16-րդ դարում, փախչելով ինկվիզիցիայից, Իսպանիայից ժամանել է Բերատ։ Ալբանիան նացիստների կողմից գրավված միակ տարածքն է, որի հրեական բնակչությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելացել է[8]։ Թանգարանի ներկայիս տնօրենն է Անգիլինա Վրուշոն՝ Սայմոն Վրուշոյի այրին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://thebalkanista.com/2018/11/06/a-visit-to-berats-only-jewish-museum/
  2. Albania’s endangered Jewish museum celebrates ‘rebirth’. The Times of Israel
  3. Albania's endangered Jewish museum reopens. France24
  4. Albania's endangered Jewish museum reopens. Yahoo! News
  5. Last Jewish history museum survives in Albania. The Jerusalem Post
  6. The Promise: Why Albanians Saved So Many Jews During World War II. Radio Free Europe
  7. «Единственный музей еврейской истории в Албании на грани закрытия». Лехаим. 2019 թ․ մարտի 10. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  8. «Albania's endangered Jewish museum celebrates 'rebirth'». www.timesofisrael.com.
  9. Last Jewish history museum survives in Albania. European Jewish Congress