Սոխ Օլթիի

բույսերի տեսակ
Սոխ Օլթիի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ Օլթիի (A. oltense)
Միջազգային անվանում
Allium oltense

Սոխ Օլթիի (լատին․՝ Allium oltense), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Սոխուկավոր, 30-50 սմ բարձրությամբ բույս է։ Տափակ, գծային տերևները խոզանանման ոլորված են։ Գնդաձև ծաղկաբույլը բազմածաղիկ է։ Ծաղկապատը ձվաձև է, մասերը՝ նշտարաձև, սուր, հիմքում՝ սպիտակավուն, ավելի վեր՝ բաց կանաչավուն-դարչնագույն[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է Շիրակի (Ջաջուռի լեռնանցք, Մաստարա, Լանջիկ, Բագրավան, Հացաշեն, Արագած գյուղերի շրջակայք) և Երևանի (Նոր Գեղի և Եղվարդ գյուղերի միջև) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանի սահմաններից դուրս տարածված է Արևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1500-2300 մ բարձրությունների վրա, քարքարոտ լեռնային տափաստանում։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Գտնվում է ընդհանուր արեալի արևելյան սահմանին։ Հայաստանում հայտնի են միմյանցից բավականին հեռու գտնվող չորս լոկալիտետներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տափաստանների հերկման և արածեցման հետևանքով տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.