Սոլոն Իրվինգ Բայլի (անգլ.՝ Solon Irving Bailey, դեկտեմբերի 29, 1854(1854-12-29)[1], Լիսբոն, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - հունիսի 5, 1931(1931-06-05)[1], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աշխատել է Հարվարդի համալսարանում։

Սոլոն Բայլի
Solon Irving Bailey
Ծնվել էդեկտեմբերի 29, 1854(1854-12-29)[1]
Լիսբոն, Գրաֆտոն շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մահացել էհունիսի 5, 1931(1931-06-05)[1] (76 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԲոստոնի համալսարան և Հարվարդի համալսարան
Պարգևներ

Աշխատանքի է անցել Հարվարդի համալսարանում 1887 թվականին։ Ստացել է այնտեղ մագիստրոսի կոչում 1888 թվականին, ի հավելումն ավելի վաղ ստացած մագիստրոսի կոչման Բոստոնի համալսարանից[2]։

Երբ աստղադիտարանը ստացավ ֆինանսավորում նոր Բոյդենի աստղագիտական կայանի հիմնման համար, Բայլին հիմնական դեր ունեցավ Արեկիպոում (Պերու) կայանի տեղի ընտրության մեջ, և 1892-ից 1919 թվականները ղեկավարեց այն։ Նա նաև առաջիններից էր, ով սկսել է օդերևութաբանական հետազոտություններ կատարել Պերուում։ Ավելի լավ եղանակային պայմաններով պայմանավորված Բոյդենի աստղագիտական կայանի Հարավային Աֆրիկա 1927 թվականին տեղափոխումից հետո այն վերանվանվեց Բոյդենի աստղադիտարան։

Բայլին հիմնականում զբաղվել է հարավային երկնակամարում առկա փոփոխական աստղերի հետազոտություններով։ Նա նաև մեծ ճշտությամբ չափել է (433) Էրոսի լույսի կորը 1903 թվականի առճակատման ժամանակ։ Բայլին աշխատել է որպես փոխարինող տնօրեն Հարվարդի աստղադիտարանում 1919-ից 1921 թվականներին, Էդվարդ Պիկերինգի մահից հետո և մինչ Հարլոու Շեյփլիի նշանակումը։ Նրա ենթակայության տակ է աշխատել Հենրիետա Լևիտը[3]։

Բայլին մահացել է 1931 թվականի հունիսի 6-ին սրտի հիվանդությունից[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographical Database of Southern African Science — 2002.
  2. Hockey, Thomas (2009). The Biographical Encyclopedia of Astronomers. Springer Publishing. ISBN 978-0-387-31022-0. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Johnson, George (2005). Miss Leavitt's Stars: The Untold Story of the Woman Who Discovered How to Measure the Universe. New York: W.W. Norton & Company. էջ 28. ISBN 0-393-05128-5.
  4. Dr. Solon I. Bailey, Astronomer, Dead, The New York Times

Արտաքին հղումներ խմբագրել