Սոբրոսոյի ամրոց
Սոբրոսոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Sobroso, գալ.՝ Castelo de Sobroso), միջնադարյան պաշտպանական կառույց Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Գալիսիա ինքնավար համայնքի Վիլասոբրոսո գյուղում։
![]() Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Vilasobroso? |
Երկիր | ![]() |
Կառուցված | 9-րդ դար |
Շինանյութ | քար |
Բարձրություն | 13 մետր |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Diputación Provincial de Pontevedra? |
![]() | |
![]() | |
![]() |
Տեղադրություն
խմբագրելՍոբրոսոյի ամրոցը գտնվում է Կոնդադո կոմարկայի Մոնդարիս մունիցիպալիտետի Վիլասոբրոսո գյուղում։ Ամրոցը տեղակայված է Լանդին բլրի լանջին[1]. նրա դիմաց փռված է Կոնդադո հովիտը, որ գտնվում է անմիջապես Պորտուգալիայի հետ սահմանին մոտ։ Իր ռազմավարական դիրքի պատճառով ամրոցը կոչվել է «Գալիսիայի թագավորության բանալի»։
Ստուգաբանություն
խմբագրելԱմրոցի, ինչպես նաև գյուղի անունները ծագում են լատիներեն suberosum բառից, որ նշանակում է խցանակաղնի, որ նախկինում աճել է այդ տարածքում։
Պատմություն
խմբագրելՍոբրոսոյի ամրոցը կարող է հիմնադրված լինել 9-րդ դարում, երբ քրիստոնյաները բնակություն են հաստատել Պիրենեյան թերակղզու հարավում։ Սակայն ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվում է 983 թվականին, երբ այնտեղ ապաստանել է Բերմուդո II թագավորը, ում զորքերը պատերազմում էին Ռամիրո II-ի զորքերի հետ։ Ալֆոնսո V-ի օրոք ամրոցը գրավվել է ու ավերվել։
20-րդ դարում ամրոցը վերակառուցվել է լրագրող Ալեխո Կարերա Մունսի ջանքերով, ով 1923 թվականին գնել է ամրոցի ավերակները 5000 պեսետով։ Մինչև իր կյանքի վերջը (մահացել է 1967 թվականին) նա միայնակ ամրոցում կատարել է վերակառուցման աշխատանքներ առանց որևէ մեկի օգնության։ 1981 թվականին հարևան Պոնտեարեաս մունիցիպալիտետը Կարերայի միակ աղջկանից՝ Զիտա Թերեզա Կարերա Ֆերեյրայից գնել է ամրոցը 30 միլիոն պեսետով։ 1995 թվականին սկսվել է ամրոցի վերակառուցումը։
Ներկայում Սոբրոսոյի ամրոցում տեղակայված է ազգագրական թանգարան։
2014 թվականին Պոնտեարեասի քաղաքային խորհուրդը տասնամյա պայմանագիր է կնքել Պոտևեդրա պրովինցիայի խորհրդի հետ, որը պարտավորվել է ամրոցում անցկացնել վերակառուցման աշխատանքներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Castillo de Sobroso». depo.es. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.
Գրականություն
խմբագրել- Carrerres, Sarthou (1952). Castillos de España (Spanish). Espasa-Calpe. էջեր 268–271.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gutíerrez, Ángel. El castillo de Sobroso (Spanish). Editorial Talleres Faro de Vigo.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Márquez Paramés, José (1985). Guía histórica de Villasobroso y su castillo (Spanish). Vigo: Talleres Gráfiloira.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Boga Moscoso, Ramón (2003). Guía dos castelos medievais de Galicia (Galician). Guías Temáticas Xerais. էջ 572. ISBN 84-9782-035-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Covelo Alonso, Rosa. Árbores e arbustos do Castelo de Sobroso (Galician). Diputación provincial de Pontevedra.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Márquez Paramés, José (2002). Sobroso baluarte histórico de Galicia. Editorial FAMA-Vigo. Diputación provincial de Pontevedra- Ayuntamiento de Mondariz-Entidad Local Menor de Vilasobroso. (en castellano y poesía en gallego). ISBN 84-88272-29-4
- Márquez Paramés, José (2014) El Castillo de Sobroso -Patrimonio,historia y cultura popular. (Bilingüe, castellano y gallego) Imprensión en Eurográficas, de Santiago de Compostela.-ISBN 978-84-617-1154-3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2007-10-06 Wayback Machine (իսպաներեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սոբրոսոյի ամրոց կատեգորիայում։ |