Բարուն Սոբտի
Բարուն Սոբտի (անգլ.՝ Barun Sobti, օգոստոսի 21, 1984, Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ դերասան և մոդել[2]։ 2012 թվականին նկարահանվել է «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալում։
Բարուն Սոբտի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | մոդել, դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է փենջաբական ընտանիքում։ Յոթ տարի աշխատել է որպես մենեջեր։ Հեռուստատեսությունում առաջնախաղը տեղի է ունեցել «Shraddha» (2009) հեռուստասերիալում, այնուհետև խաղացել է էպիզոդիկ դերով «Dill Mill Gayye» (2010) հեռուստասերիալում և գլխավոր դերով՝ «Baat Hamari Pakki Hai» (2010) հեռուստասերիալում[3]։ Ինչ կոչել այս սերը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, սկսել է նկարահանվել Բոլիվուդում։ 2012 թվականին դարձել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց» շարքում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը[4]։
Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ՝ Արնավի դերի համար։
Անձնական կյանք
խմբագրելԲարուն Սոբտին ամուսնացած է Պաշմին Մանչանդայի հետ (Pashmeen Manchanda)[5][6]: Հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 12-ին։ Պաշմինը Բարունի մանկության ընկերուհին է։ Նա աշխատում է միջազգային կազմակերպությունում և ամենևին կապ չունի կինոաշխարհի հետ։ Ծիսական հարսանիքը տեղի է ունեցել բարեկամների նեղ շրջանակում։ Բարունն ունի 1 աղջիկ` Սիֆատ Սոբտին (28.06.2019 թվական)։ Սիրում է կրիկետ, ֆուտբոլ և հետաքրքրված է բասկետբոլով։
Դերասանի խոստովանությամբ, երկրի վրա նրա ամենասիրած վայրերն են Մելբուրնը և Մալդիվյան կղզիները։ Բարունի սիրած հոլիվուդյան դերասանը Դենզել Վաշինգտոնն է։ Ազատ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ, սիրում է ընկերական երեկույթներ։
Ֆիլմագրություն
խմբագրելՍերիալներ
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2009 | Shraddha | Շրադհա | Սվամ Կուրանա |
2010 | Dill Mill Gayye | Սրտերի հանդիպում | բժիշկ Ռաջ Սինգհ |
2010 | Baat Hamari Pakki Hai | Մենք պայման ունենք | Շրավան Ջայսվալ |
2012 | Iss Pyaar Ko Kya Naam Doon? | Ի՞նչ կոչել այս սերը | Արնավ Սինգհ Ռայզադա |
2015 | Iss Pyaar Ko Kya Naam Doon? Ek Jashn. | Ի՞նչ կոչել այս սերը։ Տոն | Արնավ Սինգհ Ռայզադա |
2017 | Tanhaiyan | Մենություն | Հայդեր Ալի Խան |
2017 | Iss Pyaar Ko Kya Naam Doon 3 | Ի՞նչ կոչել այս սերը 3 | Ադվայ Սինգհ Ռայզադա |
Ֆիլմեր
Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2013 | Main Aur Mr. Riight | Ես և պարոն Կատարելությունը | Սուկհի |
2013 | Wedding 17 | 17-րդի հարսանիք | - |
2014 | 22 yards | 22 յարդ | Ռոնաջիդ Սեն |
2015 | Dry dreams | Չոր երազանքներ | Բարուն Սոբտի |
2017 | Sevadi, sevmaydi | Սիրում է, չի սիրում | դրվագ |
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելՏարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Star Guild Awards (Apsara Awards) | Լավագույն դերասան | Baat Hamari Pakki Hai | Առաջադրված |
2012 | Star Parivaar Awards | Սիրելի զույգ (Սանայա Իրանիի հետ) | Iss Pyaar Ko Kya Naam Doon | Հաղթանակ[8] |
Սիրելի միջազգային զույգ(Սանայա Իրանիի հետ) | Հաղթանակ[8] | |||
Favorite Naya Sadasya - Male | Հաղթանակ[8] | |||
Most Stylish Sadasya - Male | Հաղթանակ[8] | |||
The Global Indian Film and TV Honours | Ամենադիտարժան էկրանային զույգ (Սանայա Իրանիի հետ) | Առաջադրված | ||
Գլխավոր դերի լավագույն դերասան | Հաղթանակ[9] | |||
People's Choice Awards India | Հեռուստադրամայի սիրելի դերասան | Հաղթանակ[10] | ||
Լավագույն էկրանային զույգ (Սանայա Իրանիի հետ) | Հաղթանակ[10] | |||
Indian Television Academy Awards | Հանրաճանաչ լավագույն դերասան | Հաղթանակ[11] | ||
Indian Telly Awards | Հնդկական Թելլի մրցանակ Լավագույն էկրանային զույգին (Սանայա Իրանիի հետ) | Հաղթանակ[12] | ||
Հնդկական Թելլի մրցանակ Տարվա լավագույն հեռուստադեմքին | Առաջադրված | |||
2015-2016 | iOchoice Awards | Լավագույն հնդիկ դերասան | սոցիալական մեդիայում իր ավանդի համար | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.imdb.com/name/nm4949471/
- ↑ «Manish Paul, other TV-Bollywood actors who are not single!». Hindustan Times.
- ↑ Shruti Jambhekar. I don`t relate with Arnav: Barun Sobti.(չաշխատող հղում) // The Times of India. TNN Jun 28, 2011.
- ↑ Hrithik Roshan crowned sexiest Asian man. Արխիվացված 2013-04-05 Wayback Machine // Hindustan Times. PTI December 13, 2012.
- ↑ «10 things you didn't know about Barun Sobti and Pashmeen Manchanda's love story». daily.bhaskar.com.
- ↑ «I have reservations about doing intimate scenes: Barun Sobti». The Times of India. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «6th Apsara Awards-». apsaraawards.org. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Star Parivaar Awards 2012: And the winners are... : TV News-IBNLive». Ibnlive.in.com. 2012 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 9,0 9,1 «Global Honours 2012 - The Global Indian Film and TV Honours Awards 2012». Globalhonours.in. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ 10,0 10,1 «2012 And the winners are...». People's Choice Awards India. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «The ITA Awards 2012 - Popular Top-5». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 12,0 12,1 «Telly awards 2012 Popular Awards winners». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարուն Սոբտի» հոդվածին։ |