Պողոս Սնապյան

հայ արձակագիր
(Վերահղված է Սնապյան Պողոսից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սնապյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պողոս Սնապյան (1927, օգոստոսի 11, Պիթիաս, Արևմտյան Հայաստան - 2014, հունիսի 14, Բեյրութ, թաղված է Անջարի ազգային գերեզմանատանը), սփյուռքահայ գրող, խմբագիր, արձակագիր, հրապարակագիր, գրաքննադատ և ուսուցիչ։

Պողոս Սնապյան
Ծնվել է1927 օգոստոսի 11
ԾննդավայրՊիթիաս, Սամանդաղ, Հաթայի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհունիսի 14, 2014(2014-06-14) (տարիքը 86)
Վախճանի վայրԲեյրութ
Մասնագիտությունարձակագիր, գրող, խմբագիր, գրական քննադատ և ուսուցիչ
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Պողոս Սնապյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կիլիկիայի Պելյանի գավառակ Պիթիաս գյուղում՝ Մուսա լեռան ստորոտում։ 1950 թվականին ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը։ 1962-1964 թվականներին սովորել է Փարիզի Ալիանս Ֆրանսեզում և Սորբոնի համալսարանում։ 1951 թվականից աշխատակցել է սփյուռքի տարբեր պարբերականների։ 1958 թվականից եղել է Բեյրութի «Բագին» հանդեսի խմբագրակազմի հիմնադիր-անդամ (Կարո Սասունու և Էդվարդ Բոյաջյանի հետ), 1966-2006 թվականներին՝ գլխավոր խմբագիրը, 1966-1973 թվականներին աշխատել է «Ազդակ» օրաթերթի խմբագրությունում որպես ազգային և գրական-մշակութային էջերերի պատասխանատու խմբագիր։ Դասավանդել է Այնճարի «Հառաջ» քոլեջում, Բեյրութի «Սոֆյա Հակոբյան» երկրորդական վարժարանում։ 1980 թվականից եղել է «Համազգային» բարձրագույն հիմնարկի գրական ճյուղի դասախոս[1]։ Հեղինակ է «Ժամանակ չկայ» (1953) վիպակի, «Յեղափոխութեան համար» (1956), «Ես այդ շունն եմ» (1966, 2 հրատարակչություն, 2006), «Կորստեան թոյներ» (1970), Աղքատներուն աւանդութիւնը» (2002) ժողովածուների և այլ գրքերի, գրականագիտական մենագրությունների, դիմանկարների, տարեգրքերի, բազմաթիվ գրախոսական հոդվածների[2]։

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

1965 թվականին ամուսնացել է Աղավնի Վարժապետյանի հետ, ունեն 3 զավակ։

Երկեր խմբագրել

  • «Ժամանակ չկայ», վիպակ, 1953։
  • «Յեղափոխութեան համար», 1956։
  • «Ես այդ շունն եմ», 1966 թ., 2-րդ հրատոր, 2006։
  • «Կորստեան թոյներ», 1970։
  • «Աղքատներուն աւանդութիւնը», 2002։

Գրականություն խմբագրել

  • Պօղոս Սնապեանի մասին գրքոյկ-ալպոմ, Պէյրութ, 2010, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան-հրատարակչատուն։
  • Կարօ Յովհաննէսեան «Պօղոս Սնապեան», Պէյրութ, 2014, Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարան-հրատարակչատուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պողոս Սնապյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 481։

Արտաքին հղումներ խմբագրել