Սյումեյե Էրդողան
Սյումեյե Էրդողան Բայրաքթար (թուրքերեն՝ Sümeyye Erdoğan Bayraktar, օգոստոսի 22, 1985, Ստամբուլ, Թուրքիա[1]), Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չորս երեխաներից ամենափոքրը։ 2013 թվականին նա դարձել է իր հոր գլխավոր խորհրդականներից մեկը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը։
Սյումեյե Էրդողան | |
Կրթություն՝ | Ինդիանայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | գործարար |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | օգոստոսի 22, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Հայր | Ռեջեփ Թայիփ Էրդողան |
Մայր | Էմինե Էրդողան |
Ամուսին | Սելչուք Բայրաքթար |
Ընտանիք և կրթություն
խմբագրելՍյումեյե Էրդողանը ծնվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմինե Էրդողանի ընտանիքում։ Նա ունի երկու եղբայր և մեկ քույր՝ Ահմեթ Բուրաքը, Նեջմեթթին Բիլալը և Էսրան։ 2016 թվականի մարտին նա նշանվել է Սելչուկ Բայրաքթարի հետ[2] և ամուսնացել նրա հետ նույն թվականի մայիսի 14-ին[3]։
Սյումեյեն ավարտել է Տրապիզոնի Իմամ Խաթըփի Արաքլի միջնակարգ դպրոցը։ 2002 թվականին չկարողանալով հաջողությամբ հանձնել համալսարանի ընդունելության քննությունները[4], նա ուսումը շարունակել է ԱՄՆ-ում։ Գործարար Ռեմզի Գյուրի կրթաթոշակով նա կարողացել է սովորել[5][6] և բակալավրի կոչում ստանալ սոցիոլոգիայի և քաղաքականության ոլորտում Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում։ Ավարտելով այն 2005 թվականին՝ նա այնուհետև ստացել է տնտեսագիտության մագիստրոսի կոչում Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում[7]։
Կարիերա
խմբագրել2010 թվականին նա դարձել է «Doruk Izgara» ընկերության համասեփականատերը, որն աշխատել է հանրային սննդի ոլորտում[8][9]։ Որոշ տվյալներով՝ այդ ընկերության համասեփականատերերի թվում է եղել նաև նրա եղբայրը՝ Բիլալ Էրդողանը[8][9][10]։
Քաղաքականություն
խմբագրել2010 թվականին սկսել է աշխատել որպես խորհրդատու «Արդարություն և զարգացում» կուսակցությունում՝ պատասխանատու լինելով Թուրքիայի միջազգային հարաբերությունների մոնիթորինգի և համաշխարհային մամուլում դրանց արտացոլման համար։ Լրատվամիջոցներն այն ժամանակ պնդում էին, որ նա 25 000 եվրո աշխատավարձ է ստացել։ Այդ լուրերը հերքվել են կուսակցության ղեկավարների կողմից[11]։ Այս պաշտոնի շնորհիվ Սյումեյեն բազմաթիվ միջազգային ուղևորություններ է կատարել[12][13]։ Նա չորս տարի եղել է հոր խորհրդականը, սակայն 2014 թվականի հոկտեմբերին հրաժարվել է այդ պաշտոնից[14]։ 2013 թվականին Գեզի զբոսայգում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ նա մասնակցել է կառավարության ներկայացուցիչների և տարբեր արվեստագետների միջև հանդիպումներին[15]։ Այս հանդիպումներին նրա մասնակցությունը հակասական արձագանք է առաջացրել, և քաղաքականության մեջ նրա դերի հարցը դրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ՝ հետագա քննարկման համար[16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Sümeyye Erdoğan». biyografi.info. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Sümeyye Erdoğan'ın nişanlandığı Selçuk Bayraktar kimdir?». CNN Türk. 2016 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Sümeyye Erdoğan bugün evleniyor». Posta. 2016 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Sümeyye Erdoğan Bayraktar'dan '28 Şubat' eleştirisi». Hürriyet. 2020 թ․ հունիսի 6. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Gericiliğin yeni portresi: Sümeyye Erdoğan». SoL. 2010 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Aslanlı Köşk resmen Remzi Gür'ün». Radikal. 2011 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ Faruk Zabcı (2008 թ․ դեկտեմբերի 20). «Emine Hanım'ı ağlatan mutluluk». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ 8,0 8,1 «AVM'lerin açılması planlanırken: Bilal Erdoğan'ın kaç restoranı var?». soL News Portal. 2020 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ 9,0 9,1 «Bilal'in zenginliği 'cızbız'dan». Sözcü. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Oğul Erdoğan 'ızgara' işine girdi». Cumhuriyet. 2009 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «AK Parti'den Sümeyye Erdoğan açıklaması!». Vatan. 2013 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ Metehan Demir (2010 թ․ հուլիսի 16). «Sümeyye AK Parti'de danışman». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ Ümit Çetin (2010 թ․ մայիսի 30). «Maymunu Türkiye'ye Ahmet'e götürelim». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «President Erdoğan's youngest daughter resigns». Daily Sabah (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Erdoğan, Gezi Parkı heyetiyle görüşüyor». BBC News. 2013 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Sümeyye Erdoğan'ın işi ne?». Gerçek Gündem. 2013 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 27-ին.