Էմինե Էրդողան (թուրքերեն ճիշտ արտասանություն Էրդոան, թուրքերեն՝ Emine Erdoğan, փետրվարի 21, 1955(1955-02-21), Սկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա), Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը։ 

Էմինե Էրդողան
թուրքերեն՝ Emine Erdoğan
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 21, 1955(1955-02-21) (68 տարեկան)
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՌեջեփ Թայիփ Էրդողան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի առաջին տիկին
ԿուսակցությունԱրդարության և զարգացման կուսակցություն
ԵրեխաներԲիլալ Էրդողան, Sümeyye Erdoğan?, Ahmet Burak Erdoğan? և Esra Erdoğan?
Ստորագրություն
Изображение автографа
 Emine Erdoğan Վիքիպահեստում
Էմինե Էրդողանը և Միշել Օբաման

Կենսագրություն Խմբագրել

Էմինե Էրդողանը ծնվել է 1955 թվականի փետրվարի 21-ին Ստամբուլի Յուսքյուդար շրջանում։ Էթնիկ արաբ է։ Նրա ծնողները ծնունդով Թուրքիայի Սիիրտ քաղաքից են։ Եղել է ընտանիքի կրտսեր զավակը։ Մեծացել է Ստամբուլում, որտեղ սովորել է Mithat Paşa Akşam արվեստի դպրոցում։ Ուսումը կիսատ է թողել։ Մասնակցել է «կին- իդեալիստների ասոցիացիայի» աշխատանքներին, որտեղ էլ ծանոթացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զույգը ամուսնացել է 1978 թվականի հուլիսի 4-ին։ Նրանք ունեն չորս զավակներ՝ որդիներ Ահմեդ Բուրաքը և Բիլալը և դուստրերը՝ Էսրան և Սյումեյյեն[1]։

2010 թվականի դեկտեմբերի 7-ին Պակիստանի վարչապետ Ուսուֆ Ռեզա Գիլանին Էմինե Էրդողանին պարգևատրել է Հիլալ ի Պակիստան մրցանակով։ Դրանով Պակիստանի վարչապետի իր շնորհակալությունն էր հայտնում Թուրքիայի առաջին տիկնոջը՝ ջրհեղեղի ժամանակն ցուցաբերած մեծ օգնության համար։ 2010 թվականի հոկտեմբերին Էմինե Էրդողանը այցելել է Պակիստանի՝ ջրհեղեղից տուժած շրջաններ և կազմակերպել է հանգանակություն՝ ջրհեղեղից տուժածներին օգնելու համար[2]։

2011 թվականի փետրվարի 16-ին Բրյուսելում Էմինե Էրդողանին է հանձնվել Քրանս Մոնտանա ֆորումի մրցանակը[3]։ Էմինե Էրդողանը պայքարում է Թուրքիայում մանկական ամուսնության դեմ։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «Emine Erdoğan» (Turkish)։ biyografi.net։ 2008-10-15։ Արխիվացված օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2008-10-15 
  2. «PM confers Hilal-e-Pakistan award on Emine Erdogan»։ Associated Press of Pakistan։ փետրվարի 16, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է փետրվարի 16, 2011 
  3. «Turkish PM's wife presented with women's award»։ Anatolian Agency։ փետրվարի 16, 2011։ Վերցված է փետրվարի 16, 2011