Սյուզան Մուբարաք (ի ծնե՝ Սաբեթ, արաբ․՝ سوزان مبارك‎‎, փետրվարի 28, 1941(1941-02-28), Էլ Մինիա, Եգիպտոս), Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը։

Սյուզան Մուբարաք
 
Կրթություն՝ Կահիրեի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր փետրվարի 28, 1941(1941-02-28) (83 տարեկան)
Ծննդավայր Էլ Մինիա, Եգիպտոս
Քաղաքացիություն  Եգիպտոս
Ամուսին Հոսնի Մուբարաք
Զավակներ Ալաա Մուբարակ և Գամալ Մուբարակ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սյուզան Մուբարաքը ծնվել է 1941 թվականի փետրվարի 28-ին եգիպտական Էլ Մինիա քաղաքում՝ եգիպտացու և վալլիացու ընտանիքում։ Սովորել է Կահիրեի Սուրբ Կլարայի դպրոցում։ 1977 թվականին Կահիրեի ամերիկյան համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան, իսկ 1982 թվականին դարձել է տնտեսագիտության մագիստրոս՝ պաշտպանելով դիսերտացիան «Եգիպտական քաղաքում սոցիալական ազդեցության ուսումնասիրում» թեմայով։ 1977 թվականին նա հիմնադրել է Integrated Care Society բարեգործական ընկերությունը, որը գլխավորում է մինչ օրս։

 
Սյուզան Մուբարաք։ Եգիպտացիները նրան անվանումը են Մայր Սյուզան։

1958 թվականին Սյուզանն ամուսնացել է Հոսնի Մուբարաքի հետ։ 1981 թվականի հոկտեմբերի 13-ին մուսուլման ծայրահեղականների կողմից նախագահ Անվար Սադաթի սպանությունից հետո Հոսնի Մուբարաքը ընտրվել է Եգիպտոսի նախագահ։ Տիկին Մուբարաքը շարունակել է ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ և երեխաների ու կանանց իրավունքների համար պայքարով։ 1988 թվականին Եգիպտոսի նախագահի կինը Իրաքում ականատես է եղել հանցագործության. նրա պատվին հանդիսավոր ընդունելության ժամանակ Սադդամ Հուսեյնի որդի Ուդեյը սպանել է իրանի նախագահի թիկնապահին[2]։

Ներկայումս Սյուզան Մուբարաքը «Մայրության և երեխայության ազգային խորհրդի» անդամ է, գլխավորում է երիտասարական գրականության կոմիտեն և «Գրագիտությունը բոլորի համար» շարժումը, հովանավորում է մանկական կրթական «Սեզամ փողոց» հեռուստասերիալի եգիպտական տարբերակի ստեղծմանը, Եգիպտոսում և Աֆրիկայի այլ երկրներում կանանց թլպատման բարբարոսային սովորության դեմ վարում է ակտիվ պայքար։ Սյուզանի մասնակցությամբ Եգիպտոսում նրա անունով ստեղծվել է մանկական թանգարան։

1998 թվականին Արվեստի և գիտության եվրոպական ակադեմիայի կողմից կանանց և երեխաների իրավունքների համար պայքարում ներդրման համար արժանացել է հանդուրժողականության մրցանակի։ 2000 թվականի փետրվարից Կահիրեի ամերիկյան համալսարանի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր է։ Ակտիվ բարեգործական գործունեության համար ժողովուրդը նրան անվանում է Մայր Սյուզան։

Ունի երկու տղա՝ Ալա և Համալ։

2009 թվականի մայիսին կորցրել է միակ թոռ Մուհամեդին։

Ծանոթագրություններ խմբագրել