Սյուզան Հայհուրստ (անգլ.՝ Susan Hayhurst, դեկտեմբերի 25, 1820(1820-12-25)[1], Միդլթաուն Քաղաք, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 7, 1909(1909-08-07)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, դեղագործ և մանկավարժ, առաջին կինն Միացյալ Նահանգներում որը ստացել է դեղագործի աստիճան[2]։

Սյուզան Հայհուրստ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1820(1820-12-25)[1]
ԾննդավայրՄիդլթաուն Քաղաք, Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 7, 1909(1909-08-07)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԲնական գիտությունների համալսարան և Փենսիլվանիայի կանանց բժշկական քոլեջ
Մասնագիտությունդեղագործ, բժիշկ, դաստիարակ և ուսուցչուհի

Կենսագրություն խմբագրել

Սյուզան Հայհուրստը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Միդլթաուն քաղաքում, քվակերներ Թոմասի և Մարտա Հայհուրստ ընտանիքում։ Հաճախել է դպրոց Ուիլմինգթոն քաղաքում և մաթեմատիկայից եղել է գերազանց։ Երիտասարդ տարիքից, աշխատել է որպես ուսուցիչ Բաքս շրջանի դպրոցներում։ Հետաքրքրվելով քիմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառում՝ ընդունվել է Փենսիլվանիայի Կանանց բժշկական քոլեջ և 1857 թվականին ավարտել[2][3]։

Եղել է Ֆիլադելֆիայի Ընկերների կենտրոնական դպրոցի տնօրեն՝ 1857-1867 թվականներին, և որոշ ժամանակ ղեկավարել է իր սեփական դպրոցը[3]։ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Փենսիլվանիայի օգնության ասոցիացիայի մատակարարման կոմիտեի նախագահրը[4]։

1876 թվականին Հայհուրստը դարձել է Ֆիլադելֆիայի Կանանց հիվանդանոցի դեղագործական բաժանմունքի վարիչը։ Իր գիտելիքները ընդլայնելու համար սկսել է հաճախել դասախոսությունների Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջում։ Թեև նախկինում բժիշկ Կլարա Մարշալը մասնակցել էր այդ դասերին[5], սակայն քոլեջում հազվադեպ են ընդունել կանանց, Սյուզանը եղել է 150 հոգուց բաղկացած դասի միակ կինը։ Քոլեջի վարչակազմը, որևէ դիմադրություն ցույց չի տվել և նրան 1883 թվականին, 63 տարեկան հասակում շնորհել են դեղագործի դիպլոմ[6][7]։

Հեյհուրստը 33 տարի աշխատել է կանանց հիվանդանոցի դեղագործական բաժանմունքում։ Ղեկավարել դեղերի գնումն ու արտադրությունը, օգնել է միսիոներներին արտասահմանյան երկրներում և եղել է 65 կին դեղագործների ուսուցիչը։

Սյուզան Հայհուրստը մահացել է Ֆիլադելֆիայում 1909 թվականի օգոստոսի 7-ին[4]։ Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջը 1910 թվականի նոյեմբերի 15-ին իր պատվին հիշատակի արարողություն է անց կացրել[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Base biographique (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 «Susan Hayhurst». American Journal of Pharmacy. Philadelphia College of Pharmacy and Science. 83: 32–39. 1911. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. 3,0 3,1 «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889». ExplorePAhistory.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «First Woman Graduate Pharmacist Dead». The Pharmaceutical Era. Vol. 42. D. O. Haynes & Company. 1909 թ․ օգոստոսի 12. էջ 186. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին – via Google Books.
  5. «Class News». Alumni Report. Philadelphia College of Pharmacy Alumni Association. 34: 68. 1897. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889». ExplorePAhistory.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. Henderson, Metta Lou; Worthen, Dennis B. (2002 թ․ մարտի 8). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջ 10. ISBN 9780789010926. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին – via Google Books.