Սյուզաննա Մելքոնյան (1993, Երևան, Հայաստան), հայ երգչուհի։ Մասնակցել է «Հայ Սուպերսթար», «Հայաստանի ձայնը», «Իքս Ֆակտոր» և «Դեպի Եվրատեսիլ» մրցույթներին[1][2]։ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ Ինգա Արշակյանի խմբում էր և ընդգրկվել է լավագույն եռյակի կազմում[3]։ Հուլիսի 30-ին նա և «Ֆրիդոմ» երաժշտական խումբը «Արենա Լայվ» հեռուստանախագծի հատուկ հյուրերն էին, նախագիծը վարում էր Գարիկ Պապոյանը[4]։ Մայիսի 5-ին հրապարակել է իր առաջին տեսահոլովակը՝ «I found love» երգը, որի հեղինակն էր Էլեն Նահապետյանը[5]։ 2017 թվականին Սյուզաննան Սոչիում կայացած «Նոր ալիք» միջազգային մրցույթում Էռնա Միրզոյանի հետ ներկայացրել է Հայաստանը և գրավել երկրորդ հորիզոնականը։ Նաև մասնակցել է «360-ից մեկը» խորագրով մրցույթին, որը Սան Մարինոյի «Եվրատեսիլ 2018» մրցույթի մասնակցի ընտրության եզրափակիչն էր[6][7]։ 2011 թվականից սկսած երգչուհին տարբեր մրցույթների և փառատոնների հաղթող է դարձել[8]։

Սյուզաննա Մելքոնյան
Ծնվել է1993
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտություներգչուհի

Ժապավենագրություն խմբագրել

Միայնակ մասնակցած նախագծեր
Տարի Վերնագիր Կարգավիճակ
2016-2017 Դեպի Եվրատեսիլ 1 Մասնակից
2018 Դեպի Եվրատեսիլ 2 Հատուկ հյուր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «YouTube». www.youtube.com.
  2. X-Factor Armenia - Shant TV (2014 թ․ օգոստոսի 16). «X Factor 3-Aghjikner & 24-ic barcr Syuzanna Melqonyan 16.08.2014» – via YouTube.
  3. «Depi Evratesil: Marta and Arcvik advance to the grand final of Armenia's Eurovision selection - wiwibloggs». 2016 թ․ դեկտեմբերի 18.
  4. «Սյուզաննա Մելքոնյան և Freedom band». www.shanttv.com.
  5. Syuzanna Melqonyan (2016 թ․ մայիսի 5). «Syuzanna Melqonyan - I found love (official video) // 4K» – via YouTube.
  6. «San Marino: 1 in 360 removes entries from Margaret and Syuzanna...but then reuploads them - wiwibloggs». 2017 թ․ նոյեմբերի 15.
  7. «San Marino: First 1 in 360 submissions revealed, wildcard details emerge». 2017 թ․ նոյեմբերի 1.
  8. «Syuzanna Melqonyan, Armenia». New Wave. September 2017. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 7-ին.