Սմբատ Հովհաննիսյան (իրավաբան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սմբատ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Սմբատ Հասրաթի Հովհաննիսյան (սեպտեմբերի 13, 1927, Բաթում - նոյեմբերի 3, 1988, Երևան), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1976)։

Սմբատ Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1927(1927-09-13)
ԾննդավայրԲաթում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 3, 1988(1988-11-03) (61 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1976) և իրավաբանական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1953-1966 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում, 1966-1973 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1973-1983 թվականներին՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, 1983 թվականից՝ Մատենադարանի առաջատար գիտաշխատող։

ՀոդվածներԽմբագրել

Բազմաթիվ հոդվածների և աշխատությունների հեղինակ է։ Առավել հայտնի են մենագրությունները։

ԳրքերԽմբագրել

  • «Ամուսնությունը և ամուսնալուծությունը Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ», Ե․, 1965:
  • «Ամուսնաընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV-IX դդ․)», Ե․, 1976:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։