Սմբատան Դիզա
Սմբատան Դիզա, այժմ կոչվում է Սաբիրքյանդ[1] (ադրբ.՝ Sabirkənd), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում։
Գյուղ | ||
---|---|---|
Սմբատան Դիզա | ||
Sabirkənd | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Որդուարի շրջան | |
ԲԾՄ | 760 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1․024 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գյուղի մոտ գտնվում է Խոսրովի դղյակը։ Պահպանվել են հայկական եկեղեցու ավերակները։
Գյուղի մոտ, Գիլան գետի աջ ափին գնտվում է մ.թ.ա. 17-15-րդ դարերին վերաբերվող դամբարանադաշտ։ Դամբարանների վրա շարված քարերի մեծ մասը թաղված է հողի մեջ կամ տեղահան է արված։ 1976 թվականին այդտեղի դամբարաններից մեկում հայտնաբերվել է գունազարդ խեցեղեն, դաշույն և այլ իրեր։ 1979 թվականին դաշտային աշխատանքների ժամանակ գյուղի բնակիչները պատահականորեն բացել են մեկ այլ դամբարան և այն կողոպտել ու աղավաղել[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։