Սմբատան Դիզայի եկեղեցի, եկեղեցու ավերակներ Գողթն գավառի Սմբատան Դիզա գյուղում։

Հորինվածքով՝ քառամույթ եռանավ բազիլիկա է։ Կառուցված էր մշակված և կիսամշակ քարից։ Վերանորոգվել է 17-րդ դարում։ Մուտքը արևմտյան ճակատից էր։ Ուներ կիսաշրջանաձև աբսիդ, ուղղանկյուն մուտքեր և ավանդատների մեկ զույգ։ Եկեղեցին ունեցել է ավերակ զանգակատուն, նկատվում են նաև մի քանի եկեղեցապատկան շենքերի ավերակների հետքերը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել