Սղրջի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 22 կմ հարավ-արևելք, Սղրջի գետի ձախ ափին, Բաբերդ-Էրզրում ճանապարհի աջ կողմում։

Գյուղ
Սղրջի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲաբերդի գավառակ
Այլ անվանումներՍագըրջա, Սաղըրջա, Սաղրջա, Սըգըրդչի, Սըգըրջա, Սըղըրչի, Սըղըրճի, Սղըրճի, Սղըրչի, Սղրճի, Սղրչի, Սղրջիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել իսկ հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 22 տուն, իսկ 1914 թվականին՝ 45 տուն` 450 բնակչով։ Բնակչության մեծամասնությունը հայեր էին։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկների մշակություն, անասնապահություն, այգեգործություն, մեղվաբուծությունն ու շերամապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սղրջին ուներ 1288 թվականին կառուցված Ս. Խաչ անունով եկեղեցի։

Կրթւոյթուն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 633

Աղբյուրներ խմբագրել